Մոսկվա քաղաքի օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոսկվա քաղաքի օր
Здание центрального телеграфа в день города.JPG
ՏեսակDay of the Town?
Ամսաթիվ1847
Շաբաթվա օրշաբաթ
Տոնվում էFlag of Russia.svg Ռուսաստան

Մոսկվա քաղաքի օր (ռուս.՝ День города Москвы ), ամենամյա համաքաղաքային տոն։ Նշվում է սեպտեմբերի առաջին կամ երկրորդ շաբաթ օրը[1]։ Հիմնական տոնակատարությունները ավանդույթի համաձայն անցնում են Տվերսկի փողոցի վրա, Կարմիր հրապարակում, Վասիլևսկի սպուսկում, Պոկլոննայա և Վորոբևյան լեռներում, ժողովրդական զբոսահանդեսները և համերգները տեղի են ունենում ամբողջ քաղաքում։ Քաղաքի օրը ավարտվում է տոնական հրավառությամբ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական կայսրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրապարակախոս Կոնստանտին Ակսակով, Մոսկվայի 700 ամյակին նվիրված տոնակատարության գաղափարի հեղինակ

Առաջին անգամ քաղաքի օրվա տոնակատարությունները Մոսկվայում տեղի են ունեցել 1847 թվականին՝ քաղաքի 700-ամյակին նվիրված։ Տոնի գաղափարն պատկանել է հրապարակախոս-սլավոնաֆիլներին, որոնց թվում են պատմաբաններ Կոնստանտին Ակսակովը և Միխայիլ Պոգոդինը։ Պատմաբան Իվան Զաբելինը նշել է Մոսկվայի մասին առաջին հիշատակման ամսաթիվը՝ 1147 թվականի ապրիլի 4։ Նույն ժամանակ, 1846 թվականին «Մոսկովյան վեդոմոստի» թերթում լույս է տեսնում Կոնստանտին Ակսակովի «700-ամյա» հոդվածն, որն վեճեր է առաջացրել քաղաքի պատմական նշանակության մասին[3]։ Հոբելյանի տոնակատարության գաղափարը խրախուսել են Մոսկվայի միտրոպոլիտ Ֆիլարետը և գեներալ-նահանգապետ Ալեքսեյ Շչերբատովը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]