Jump to content

Մոսկվայի միտրոպոլիտ Ալեքսիի եկեղեցի (Բեսսերգենևսկայա)

Մոսկվայի միտրոպոլիտ Ալեքսիի եկեղեցի
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար և ճարտարապետական հուշարձան
ԵրկիրՌուսաստան Ռուսաստան
ՏեղագրությունԲեսսերգենևսկայա (Օկտյաբրսկի շրջան)
Դավանանքուղղափառություն
ԹեմՇախտիի թեմ
Հիմնական ամսաթվերը1882
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Հիմնադրված1882
Քարտեզ
Քարտեզ
47°23′49″N 40°20′02″E / 47.396944444444°N 40.333888888889°E / 47.396944444444; 40.333888888889
s-aleksiy.narod.ru

Մոսկվայի միտրոպոլիտ Ալեքսիի եկեղեցի (ռուս.՝ Церковь Алексия, митрополита Московского), ուղղափառ տաճար Ռուսաստանի Ռոստովի մարզի Օկտյաբրսկի շրջանի Բեսսերգենևսկայա գյուղում։ Ենթարկվում է Շախտիի և Միլլերովոյի թեմի Նիժնեդոնսկի գործակալությանը[2]։ Ռուսաստանի Դաշնության մշակութային ժառանգության օբյեկտ է[3]։

Բեսսերգենևսկայա գյուղի Մոսկվայի միտրոպոլիտ Ալեքսիի եկեղեցու մասին առաջին հիշատակումը վերաբերում դեռևս 1647 թվականին։ Հին եկեղեցու խարխլվածության պատճառով 1797 թվականին կառուցվում է նոր, կրկին փայտե եկեղեցի զանգակատնով, ու ևս մեկը՝ կապված նրա հետ։ Վերջինս օծվել է 1800 թվականին նույնպես միտրոպոլիտ Ալեքսիի անվամբ։ 1810 թվականին գյուղը տեղափոխվել է նոր վայր։ Տեղափոխել են նաև տաճարը։ 1858 թվականին այն կրկին տեղափոխվել է, այս անգամ՝ Կազաչի-Կադամովսկի խուտոր[4]։

1882 թվականին փայտե տաճարի փոխարեն կառուցվել է քարե եկեղեցի։ Հին տաճարն ավելի ուշ տեղափոխվել է Յագոդինկա խուտոր[5]։ Նոր եկեղեցին ուներ երկու խորան՝ հանուն Աստվածածնի Կազանյան սրբապատկերի և Երեք Սրբազանների[4]։

1920-ական թվականներին եկեղեցին փակվել է և դարձել անասնակերի պահեստ։ 1957 թվականին զանգակատան ներսում պայթել է գնդաձև կայծակ, ինչն առաջացրել է պատերի միջանցիկ ճաքեր[4]։

1992 թվականին Ռոստովի իշխանությունների որոշմամբ եկեղեցու շենքը ճանաչվել է Ռուսաստանի Դաշնության մշակութային ժառանգության օբյեկտ[3]։

Ներկայումս եկեղեցին կրկին գործում է[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ Решение Малого совета Ростовского областного совета народных депутатов № 301 от 18.11.1992
  2. ↑ «Бессергеневская|Церковь Алексия, митрополита Московского». sobory.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
  3. 1 2 «Памятники истории и культуры (объекты культурного наследия) народов Российской Федерации». old.kulturnoe-nasledie.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
  4. 1 2 3 «Храм Алексеевский ст. Бессергеневская — Нижнедонское Благочиние» (ռուսերեն). don-blago.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
  5. ↑ В хуторе Ягодинка освятили церковь, построенную в честь Святой Троицы
  6. ↑ «Храм Алексеевский ст. Бессергеневская — Нижнедонское Благочиние». don-blago.ru. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.