Մոսկվայի հրդեհադիտանոցներ
Մոսկվայի հրդեհադիտանոցներ (ռուս.՝ Каланчи Москвы), հրդեհադիտանոցները Մոսկվայում կառուցվել են 18-րդ դարի վերջերից։ Մինչ հեղափոխությունը նրանք վեր էին խոյանում ոստիկանական ստորաբաժանումների շենքերի վրա և ծառայում էին հրդեհների տեսողական դիտարկմանը։ Հրդեհադիտանոցները կառուցվում էին Մոսկվայի հրշեջ ստորաբաժանումներին կից մինչև 1920-ական թվականների սկիզբը և 1930-ական թվականների վերջը, այնուհետև հարկայնության բարձրացման և ազդարարման միջոցների զարգացման հետ կապված դրանց անհրաժեշտությունը վերացավ։
21-րդ դարի սկզբից Մոսկվայի բոլոր հրդեհադիտանոցները համարվում են մշակութային ժառանգության օբյեկտներ։ Գործող հրշեջ ստորաբաժանումների հրդեհադիտանոցները օգտագործվում են հրդեհաշիջման կաշեփոկերի չորացման նպատակով։ Ցուցակում ներկայացվում են Մոսկվայի պահպանված և վերականգնված հրդեհադիտանոցները`
Անվանում | Կառուցման ամսաթիվ | Կառույցի կարգավիճակ | Հասցե | Պատկեր |
---|---|---|---|---|
Սուշչյովոյի ոստիկանության բաժին | 19-րդ դար | ճարտարապետական հուշարձան/դաշնային | Սելեզնյովսկայա փողոց, տուն 11, կառույց 1 | |
Սոկոլնիչեսկի հրդեհադիտանոց | 1884 | ճարտարապետական հուշարձան/տարածաշրջանային | Ռուսակովսկայա փողոց, տուն 26 | |
Խամովնիչեսկի ոստիկանական տուն | 1897 | Կոմսոմոլսկի պողոտա, տուն 16 | ||
Ռոգոժսկի ոստիկանական բաժին | 1862 | ճարտարապետական հուշարձան/տարածաշրջանային | Նիկոլոյամսկայա փողոց, տուն 54 | |
№ 3 հրշեջ ծառայության բաժին | Պետրովսկի-Ռազումովսկի անցում, տուն 21 | |||
№ 16 հրշեջ ծառայության բաժին | 1929 | ճարտարապետական հուշարձան/հայտարարված օբյեկտ | էնտուզիաստների մայրուղի 11 | |
№ 19 հրշեջ ծառայության բաժին | 1929 | ճարտարապետական հուշարձան/հայտարարված օբյեկտ | Լենինգրադի պողոտա 71 ա | |
№ 22 հրշեջ ծառայության բաժին | 1927 | Կրասնոբագատիրսկայա փողոց 6 |
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Каланчи // Москва: Энциклопедия / Глав. ред. А. Л. Нарочницкий. — М.: Советская энциклопедия, 1980. — 688 с., ил. — 200 000 экз.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Кирилл Яблочкин (2014 թ․ մայիսի 6). «Зоркое око над столицей. 6 сохранившихся московских каланчей». aif.ru. Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին.
- Вадим Кантор (2014 թ․ հունվարի 20). «Чтобы Москва не горела. 6 пожарных каланчей столицы». mn.ru. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 29-ին.
- Константин Кудряшов (2008 թ․ ապրիլի 26). «Пожарные каланчи Москвы». aif.ru. Վերցված է 2015 թ․ հուլիսի 31-ին.