Jump to content

Մոսկվայի հայ խմբերգային ընկերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոսկվայի հայ խմբերգային ընկերություն
Տեսակհասարակական կազմակերպություն
Երկիր Ռուսական կայսրություն
Հիմնադրված1906
Լուծարված1916
Գլխադասային գրասենյակՄոսկվա, Ռուսական կայսրություն

Մոսկվայի հայ խմբերգային ընկերություն, որը կազմակերպել է կոմպոզիտոր և խմբավար Ե․ Բաղդասարյանը։ Հիմք է ծառայել 1909 թվականին Մոսկվայում ստեղծված հայ ինքնագործ երգչախումբը (25-30 հոգի), որը 1910 թվականից գործել է հայկական եկեղեցու հովանավորությամբ։ Հոգևոր երաժշտության կատարումից բացի երգչախումբը հաճախակի հանդես է եկել համերգներով՝ կատարելով Ք․ Կարա-Մուրզայի, Մ․ Եկմալյանի, Կոմիտասի, Ա․ Մայիլյանի, Ե․ Բաղդասարյանի աշխարհիկ ստեղծագործությունները, Մոսկվայի երաժշտասեր հասարակությանը ծանոթացնելով հայկական երաժշտությանը։ Գործել է մինչև 1916 թվականը։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 34