Մոսկվայից հեռու
Մոսկվայից հեռու ռուս.՝ Далеко от Москвы | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Հիմք | Far from Moscow? |
Թվական | 1951 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ալեքսանդր Ստոլպեր[1] |
Սցենարի հեղինակ | Վասիլի Աժաև և Միխայիլ Պապավա |
Դերակատարներ | Նիկոլայ Օխլոպկով, Լև Սվերդլին, Պավել Կադոչնիկով, Ալեքսանդր Խանով, Սերգեյ Ստոլյարով, Մարկ Բեռնես, Լեոնիդ Կմիտ, Ռոզա Մակագոնովա, Ալեքսանդր Խվիլյա, Լյուբով Սոկոլովա, Գրիգորի Կիրիլով և Իվան Պերեվերզև[2] |
Օպերատոր | Իոլանդա Չեն |
Երաժշտություն | Նիկոլայ Կրյուկով |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 111 րոպե |
«Մոսկվայից հեռու» (ռուս.՝ «Далеко от Москвы»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանվել է ռեժիսոր Ալեքսանդր Ստոլպերը Վասիլի Աժաևի համանուն գրքի հիման վրա 1950 թվականին «Մոսֆիլմ» կինոստուդիայում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը «Հայրենական մեծ պատերազմի» սկզբին Հեռավոր Արևելքում նավթամուղի կառուցման ժամանակ կատարված հերոսական աշխատանքի մասին է։
Սիբիրյան տայգայում շինարարություն է ընթանում, երիտասարդ մասնագետ տղաները ձգտում են մեկնել ռազմաճակատ՝ միևնույն ժամանակ աշխատանքային սխրանքներ կատարելով թիկունքում։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նիկոլայ Օխլոպկով – Վասիլի Մաքսիմովիչ Բատմանով, նավթատարի շինարարության պետ (1951 թվականի Ստալինյան I աստիճանի մրցանակ)
- Պավել Կադոչնիկով – Ալեքսեյ Նիկոլաևիչ Կովշով, շինարարության գլխավոր ինժեների տեղակալ (1951 թվականի Ստալինյան I աստիճանի մրցանակ)
- Վալերիան Կվաչաձե – Գեորգի Դավիդովիչ Բերիձե, շինարարության գլխավոր ինժեներ
- Գրիգորի Կիրիլով – Պյոտր Եֆիմովիչ Գրուբսկի, նավթատարի նախագծի հեղինակ
- Սերգեյ Ստոլյարով – Ալեքսանդր Իվանովիչ Ռոգով, շինարարական տեղամասի ղեկավար (1951 թվականի Ստալինյան I աստիճանի մրցանակ)
- Լև Սվերդլին – Միխայիլ Բորիսովիչ Զալկինդ, քաղկոմի քարտուղար և շինարարության կուսկազմակերպիչ (1951 թվականի Ստալինյան մրցանակ I աստիճանի)
- Մարկ Բեռնես – Ումարա-Մագոմետ, եռակցող (1951 թվականի Ստալինյան I աստիճանի մրցանակ)
- Ալեքսանդր Խանով – Կուզմա Կուզմիչ Տոպոլև, նավթամուղի նախագծի համահեղինակ, «պապ»
- Ստեպան Կռիլով – Սոլնցև, ավտովարորդ
- Վիկտոր Բուբնով – Կարպով, կոլտնտեսության նախագահ
- Լեոնիդ Կմիտ – Մախով, ավտովարորդ
- Տատյանա Մախովա – Տատյանա Պետրովնա Վասիլչենկո, կապի ինժեներ
- Իվետա Կիսելյովա – Ժենյա Կոզլովա, «ոչ վատ տնտեսագետ»
- Վլադիմիր Սոլովյով – Եֆիմով, տեղամասի պետ
- Պ. Իվանով – Գենկա Պանկով, դեռահաս բանվոր
- Պավել Օլենև – Մերզլյակով, նեղուցի տարածքի բարոյալքված ղեկավար
- Վլադիմիր Վլադիսլավ – Լիբերման, մատակարար
- Ալեքսանդր Խվիլյա – Պիսարև, պաշտպանության կոմիտեի լիազոր և կուսակցության երկրամասային կոմիտեի քարտուղար Ռուբեժանսկում (լուսագրերում նշված չէ)
- Սերգեյ Գուրզո – Պետյա Գուդկին, նախագծող
- Եվգենի Կալուժսկի – դրվագ (լուսագրերում նշված չէ)
- Գեորգի Չերնովոլենկո – Ֆուրսով, նախագծող (լուսագրերում նշված չէ)
- Լյուբով Սոկոլովա – Օլգա Ֆեոդորովնա, բժիշկ (լուսագրերում նշված չէ)
- Կիրիլ Զաշիբին – էպիզոդ
- Լեո Ֆրիչինսկին – էպիզոդ
- Ռոզա Մակագոնովա – Ժենյա (լուսագրերում նշված չէ)
- Ալեքսանդրա Պանովա – Բատմանովի քարտուղար (լուսագրերում նշված չէ)
- Վիկտոր Կլյուչարյով – երկրամասային կոմիտեի քարտուղար (լուսագրերում նշված չէ)
- Վերա Բուռլակովա – կոմերիտուհի
- Իվան Պերևերզև – ինժեներ (լուսագրերում նշված չէ)
- Վասելոդ Սաֆոնով – ժողովի մասնակից (լուսագրերում նշված չէ)
- Յուրի Տիմոշենկո – հեռագրիչ
Նկարահանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարահանումներն սկսվել են 1949 թվականի վերջին։ 1950 թվականի գարնանը Խիբինիում (Մուրմանսկի մարզ) նկարահանվել են խոշոր դերասանական տեսարաններ։ Սախալինում՝ Արևելյան աշխատանքային գյուղում[3], կատարվել են Օխայի նավթահանքերի նկարահանումները ռեժիսոր Եվգենի Զիլբերշտեյնի ղեկավարությամբ[4]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Մոսկվայից հեռու» (1950) ֆիլմի համար շնորհվել է Ստալինյան առաջին աստիճանի մրցանակ (1951) հետևյալ անձանց․
- Ալեքսանդր Բորիսովիչ Ստոլպեր, ռեժիսոր
- Ալեքսանդր Վլադիմիրովիչ Շիլենկովա, օպերատոր
- Իլոնադա Եվգենևնա Չեն, օպերատոր
- Նիկոլայ Պավլովիչ Օխլոպկովա, Վասիլի Միխայլովիչ Բատմանովի դերակատար
- Պավել Պետրովիչ Կադոչնիկով, Ալեքսեյ Նիկոլաևիչ Նովիկովի դերակատար
- Լև Նաումովիչ Սվերդլին, Միխայիլ Բորիսովիչ Զալկինդի դերակատար
- Սերգեյ Դմիտրիևիչ Ստոլյարով, Ալեքսանդր Իվանովիչ Ռոգովի դերակատար
- Մարկ Նաումովիչ Բեռնես, Ումար-Մագոմետի դերակատար
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|