Մոնո հա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մոնո հա (ճապ.՝ も の 派, անգլ.՝ Mono-ha, բառացի՝ «Իրերի դպրոց»), 1960-1970-ական թվականների արվեստի շարժում է, որը ծագել է Ճապոնիայում և տարածվել Կորեայում։ Մոնո հա արվեստագետները ուսումնասիրել են բնական և արդյունաբերական նյութերի փոխազդեցությունները, ինչպիսիք են քարը, պողպատե թիթեղները, ապակին, լամպերը, բամբակը, սպունգը, թուղթը, փայտը, մետաղալարը, պարանը, կաշին, յուղը և ջուրը օգտագործելով դրանք հիմնականում անփոփոխ վիճակում։ Ստեղծագործությունը կենտրոնացած է ինչպես տարբեր տարրերի և շրջապատող տարածքի փոխկախվածության վրա, այնպես էլ բուն նյութերի վրա։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնո հան սովորաբար բառացիորեն թարգմանվում է որպես «Իրերի դպրոց»։ Արվեստագետները պարբերաբար պնդում են, որ Մոնո հան մինչև իրենց կոլեկտիվ կազմելն և ցուցահանդեսներ կազմակերպելուց առաջ քննադատների մոտ վանող տպավորություն թողնող տերմին էր։ Մոնո հա արվեստագետներից շատերն առաջին անգամ ցուցադրվել են Տոկիոյի Թամուրա և Մակի պատկերասրահներում, որը պատկանում էր Նոբուո (Շինրո) Յամագիշիին, որը նույնպես գրող էր, և որի արխիվները գտնվում են Տոկիոյի արվեստի ազգային կենտրոնի հավաքածուում։ Տոշիակի Մինեմուրան բացատրում է իր 1986 թվականի «Ի՞նչ է Մոնո հա» էսսեում, որ իրենց ակադեմիական կրթության և մտավոր փոխանակման առումով Մոնո հա արվեստագետները բաժանվում են երեք խմբի[1].

  1. «Լի+Տամաբի խումբ»։ Այս խմբում են Գեղարվեստի Տամա Համալսարանի գեղանկարի բաժնից Նոբուո Սեկինեն, Կիսիո Սուգան, Սինգո Հոնդան, Կացուհո Նարիտան և Կացուրու Յոսիդան և քանդակի բաժնից Սուսումու Կոսիմիձուն, ինչպես նաև Ձիրո Տակամացուն և կորեացի նկարիչ Լի Ուֆանը, որը Սեկինեի մտերիմ ընկերն է։
  2. «Գեյդայ խումբ»։ Նկարիչների մի խումբ Կոջի Էնոկուրայի և Նոբորու Տակայամայի գլխավորությամբ, երկուսն էլ Տոկիոյի արվեստի համալսարանի շրջանավարտներ (նույն ինքը ՝ Գեյդայ), ինչպես նաև Հիրոշի Ֆուձին և Մակոտո Հաբուն, որոնք հետագայում ներգրավվեցին Մոնո հայում։
  3. «Նիչիդայ խումբ»։ Նիհոնի համալսարանի կերպարվեստի բաժնի ուսանողների խումբ, որոնց կենտրոնական դեմքը եղել է Նորիյուկի Հարագուչին, հայտնի է նաև որպես Յոկոսուկայի խումբ[2]։

Հասարակական-քաղաքական ենթատեքստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնո հան առաջացավ ի պատասխան 1960-ականներին թվականներին սկսված սոցիալական, մշակութային և քաղաքական փոփոխություններին։ Բացառությամբ Լի Վու Հֆանգի, որը տասը տարով մեծ էր, Մոնո հա արվեստագետների մեծ մասը նոր էին սկսում իրենց կարիերան, երբ 1968-1969 թվականներին տեղի ունեցան ուսանողական բռնի բողոքներ ։ Այդ ժամանակ բազմաթիվ բողոքներ էին տեղի ունեցել 1970 թվականինին ԱՄՆ-Ճապոնիա անվտանգության պայմանագրի երկրորդ երկարացման դեմ (ճապոներեն հայտնի է որպես Անպո), որը պարտավորեցնում էր Ճապոնիային տրամադրել նյութատեխնիկական աջակցություն ԱՄՆ-ին Վիետնամի պատերազմում։ 1972 թվականինին Օկինավան վերադարձնելու և այնտեղ գտնված միջուկային զենքը հանելու պահանջների հետ մեկտեղ` բողոքի մթնոլորտը անվստահություն է առաջացնում Միացյալ Նահանգների Ասիայի և այստեղ գերիշխող դիրք ունեցող Ճապոնիայի հետ երկկողմ հարաբերությունների մտադրությունների նկատմամբ։ Այս դժգոհությունը, ծնելով խիստ ինտելեկտուալ հակամշակույթ, միաժամանակ քննադատում էր ամերիկյան «իմպերիալիզմը» և գիտակցում իր ճապոնական ինքնությունը։ Մոնո հա արվեստագետները, ընդհանուր առմամբ, հերքում են այդ ժամանակ ուսանողական ակտիվիստական շարժումների հետ կապ ունենալը, չնայած ենթադրվում է, որ լարված քաղաքական մթնոլորտն ազդել է նրանց աշխատանքի վրա[3]։

Միացյալ Նահանգներում[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին Blum & Poe Gallery-ն ԱՄՆ-ում ներկայացրեց Մոնո հա արվեստը` «Ռեքվիեմ արևի համար. Մոնո հա արվեստ» ստուգատեսային ցուցահանդեսով, որի համակարգողն էր Միկա Յոշիտակեն։ Պատկերասրահում անցկացվել են նաև այնպիսի նկարիչների անհատական ցուցահանդեսներ, ինչպիսիք են Լի Վու Հֆանգը, Կիշիո Շուգան, Սասումու Կոշիմիսուն, Կոջի Էնոկուրան և Նոբուո Սեկինեն։

Մայր Երկիր փուլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայր Երկիր փուլ

Նոբուո Սեկինեի «Մայր Երկիր փուլ» ստեղծագործությունը համարվում է Մոնո հա շարժման առաջին աշխատանքը։ Այն սկզբնապես ստեղծվել է Կոբեի Սումա Ռիկյու այգում, առանց պաշտոնական թույլտվության։ Ստեղծագործությունը վերստեղծվել է 2008 և 2012 թվականներին։ Դա հողի մեջ գլանաձև հսկայական անցք էր՝ 2,2 մետր տրամագիծով և 2,7 մետր խորությամբ, իսկ կողքին կանգնացված էր նմանատիպ չափսերի գլան՝ հողից պատրաստված։

Մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ձիրո Տակամացու
  • Նոբուո Սեկինէ
  • Լի Ու Հֆան
  • Կիսիո Սուգա
  • Կոձի Էնոկուրա
  • Սուսումու Կոսիմիձու
  • Նոբուրո Տակայամա
  • Կացուխիկո Նարիտա
  • Նորիյուկի Հարագուտի
  • Կացուրո Յոսիդա
  • Կենձի Ինումակի
  • Սինգո Հոնդա

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Japon des avant gardes: 1910–1970. Paris: Centre Georges Pompidou, 1986.
  • Chong, Doryun. Tokyo 1955–1970: A New Avant-Garde. New York: Museum of Modern Art, 2012.
  • Koplos, Janet. Contemporary Japanese Sculpture. New York: Abbeville Press, 1991.
  • Munroe, Alexandra. Japanese Art After 1945: Scream Against the Sky. New York: Harry N. Abrams Inc, 1994.
  • Yoshitake, Mika. Requiem for the Sun: The Art of Mono-ha. Los Angeles: Blum & Poe, 2012.
  • Kishio Suga. Los Angeles: Blum & Poe, 2012

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Minemura, Toshiaki. "What was MONO-HA?", MONO-HA, Kamakura Gallery, 1986, p.6
  2. Kishio Suga. Los Angeles: Blum & Poe, 2012, p.8
  3. Munroe, Alexandra. Japanese Art After 1945: Scream Against the Sky. Harry N. Abrams Inc, 1994. p.215