Մոնոքրոմատոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մոնոքրոմատորներից)
Պարզագույն մոնոքրոմատորի սխեմա

Մոնոքրոմատոր օպտիկայում, մեներանգիչ, սպեկտրային սարք, որն օգտագործվում է ճառագայթումը մոնոքրոմատիկ դարձնելու, այսինքն՝ լայն սպեկտրից նեղ տիրույթ անջատելու համար։ Մոնոքրոմատորի հիմնական մասը լույսն ըստ հաճախությունների տարրալուծելու հարմարանքն է՝ պրիզմա, դիֆրակցիոն ցանց կամ որևէ ինտերֆերենցիոն գործիք։

Պարզագույն մոնոքրոմատորը, բացի դիսպերսիոն հարմարանքից (օրինակ, պրիզմա), պարունակում է նաև Լ1 կոլիմատորային օբյեկտիվ, որի գլխավոր կիզակետում գտնվում է մուտքի a1 ճեղքը։ Երկրորդ՝ Լ2 օբյեկտիվը, տարբեր հաճախականության ճառագայթները կիզակետում է a2 ելքային ճեղքի որոշակի կետերում։ Մոնոքրոմատորի որակը բնութագրվում է դիսպերսիայով, լուծունակությամբ և այլն։

Սպեկտրալուսաչափության մեջ հաճախ կիրառում են կրկնակի մոնոքրոմատորներ․ դրանց դասավորությունն այնպիսին է, որ մոնոքրոմատորներից առաջինի ելքի ճեղքը երկրորդի համար ծառայում է որպես մուտքի ճեղք։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 15