Մոնղոլիայի ազգային թանգարան
Մոնղոլիայի ազգային թանգարան | |
---|---|
Տեսակ | ազգային թանգարան |
Երկիր | Մոնղոլիա[1] |
Տեղագրություն | Ուլան Բատոր |
Վայր | Ուլան Բատոր |
Հիմնադրվել է | 1971 |
Կայք | nationalmuseum.mn |
Մոնղոլիայի ազգային պատմական թանգարան (մոնղ.՝ Монголын үндэсний түүхийн музей), Մոնղոլիայի ամենամեծ պատմական թանգարանն է, գտնվում է Ուլան Բատորում։ Մինչև 1991 թվականի վերակառուցումը կոչվել է Հեղափոխության թանգարան[2](ռուս.):
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոնղոլիայի առաջին` ազգային թանգարանը հիմնվել է 1924 թվականին և սկիզբ է դարձել մի շարք մասնագիտացված թանգարանների համար։ Թանգարանի առաջին հավաքածուներն ու ցուցանմուշները կազմվել են խորհրդային գիտնականներ ու հետազոտողներ Ա.Դ. Սիմուկովի, Վ. Ի. Լիսովսկու, Պ. Կ. Կոզլովի, ինչպես նաև` ամերիկացի հնէաբան Ռ. Չ. Էնդրյուսի կողմից։ Ժամանակակից Ազգային թանգարանը, որն ստեղծվել է 1991 թվականին Կենտրոնական թանգարանի ու Հեղափոխության թանգարանի պատմական, հնէաբանական ու էթնոգրաֆիկական բաժինների հիման վրա, գտնվում է 1971 թվականին կառուցված շինությունում։ Այսօր համարվում է մոնղոլական ամենահարուստ թանգարաններից մեկը։ Մոնղոլիայի ազգային թանգարանը մշակութային, գիտական և կրթական կազմակերպություն է[3](մոնղոլերեն):
Ցուցադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցուցադրությունը ներկայացնում է Մոնղոլիայի պատմությունը` սկսած քարի դարից մինչև մեր օրերը։ Այստեղ ներկայացված են մոնղոլական կայսրության մասին, էթնոգրաֆիկ տեղեկություններ, ավանդույթներ։ Էթնոգրաֆիկ հավաքածուն ընդգրկում է մոնղոլական տարբեր էթնիկ խմբերի տարազների նկարներ։ Ներկայացված են քարեդարյան գտածոների հայտնաբերման վայրեր, զենք, կենցաղային օգտագործման իրեր և պաշտամունքի առարկաներ։ Գրեթե բոլոր ցուցանմուշների բացատրությունները տրված են մոնղոլերեն և անգլերեն։ Թանգարանը տարեկան առնվազն մեկ հանդես է հրապարակում մոնղոլերենով և օտար լեզուներով, այդ թվում` ռուսերենով և անգլերենով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոնղոլիայի ազգային թանգարան» հոդվածին։ |
|