Մոնթե Մելքոնյան փողոց (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոնթե Մելքոնյան
ՔաղաքԵրևան Երևան
Համայնք(ներ)Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան
Երկարություն3000
ՍկիզբԻսակովի պողոտա
ԱվարտԼենինգրադյան փողոց
Անվանվել է
ի պատիվ
Մոնթե Մելքոնյան

Մոնթե Մելքոնյան փողոց, փողոց Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ Անվանվել է Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի պատվին։

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փողոցն սկսվում է Ծովակալ Իսակովի պողոտայից, ձգվում հյուսիսարևմտյան ուղղությամբ, հատում Հրազդանի ոռոգիչ ջրանցքը և հասնում Լենինգրադյան փողոցին։ Երկարությունը 3 կմ է։

Փողոցն անվանակոչվել է Երևանի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 29-ի թիվ 65-Ն որոշմամբ[1]։ Փողոցը նորակառույց է. այն բացվել է 2014 թվականի հունիսին[2]։

Այդ փողոցում կառուցվում է Վերածնունդ երիտասարդական ավանը։ Գործում է «Երևան Պարկ» զվարճանքային այգին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ՈՐՈՇՈՒՄ ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ ՓՈՂՈՑ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Վերցված է 2017 Դեկտեմբեր 1-ին.
  2. «Երևանում նոր փողոց է բացվել». Վերցված է 2017 Դեկտեմբեր 1-ին.(չաշխատող հղում)