Մոհորովիչիչի մակերևույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Մոհորովիչիչի մակերևույթ, բաժանման սահման երկրակեղևի և Երկրի մանթիայի միջև։ Մոհորովիչիչի մակերևույթը հայտնաբերվել է ըստ սեյսմիկական տվյալների, երկայնակի սեյսմիկական ալիքների արագությունը Մոհորովիչիչի մակերևույթի միջով անցնելու (վերևից ներքև) դեպքում աճում է թռիչքաձև 6,7-7,6-ից մինչև 7,9-8,2 կմ/վրկ, իսկ լայնակի ալիքներինը՝ 3,6-4,2-ից մինչև 4,4-4,7 կմ/վրկ։ Զանազան երկրաֆիզիկական, երկրաբանական և այլ տվյալներ ցույց են տալիս, որ նյութի խտությունը նույնպես աճում է թռիչքաձև, ենթադրաբար, 2,9-3-ից մինչև 3,1-3,5 տ/մ3։ Միանգամայն հավանական է, որ Մոհորովիչիչի մակերևույթը բաժանում է տարբեր քիմիական բաղադրությամբ շերտեր։ Մոհորովիչիչի մակերևույթն իր անվանումն ստացել է ի պատիվ հայտնաբերողի՝ հարավսլավացի երկրաֆիզիկոս և սեյսմոլոգ Ա․ Մոհորովիչիչի (1857-1936)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 697 CC-BY-SA-icon-80x15.png