Մոհամմադ ալ Ռաքադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոհամմադ ալ Ռաքադ
الدكتور محمد الرقاد.jpg
Ծնվել է1967
ՔաղաքացիությունFlag of Jordan.svg Հորդանան
Մասնագիտությունբժիշկ
Գործունեության ոլորտբժշկական գենետիկա
Ստորագրություն
Изображение автографа
الدكتور محمد الرقاد.jpg

Մոհամմադ ալ Ռաքադ (արաբ․՝ محمد كاسب الرقاد‎‎, 1967), հորդանանցի բժիշկ, Հորդանանի թագավորական բժշկական ծառայության բրիգադի գեներալ[1] և կլինիկական գենետիկայի ոլորտում խորհրդատու։ Նա հայտնի է իր անունը կրող Ալ Ռաքադի համախտանիշի ստեղծմամբ[2][3][4]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բժշկության և վիրաբուժության մագիստրոսի աստիճան, 1991 թվականի հունիսի 9։ Հորդանանի բժշկական համալսարանի ֆակուլտետ, Ամման, Հորդանան[5]։
  • Կլինիկական գենետիկայի դոկտորանտուրա, 2011 թվականի փետրվարի 11։ Նյուքասլ ափոն Թայնի համալսարան, Մեծ Բրիտանիա։
  • Բժշկական գենետիկայի մագիստրոս, 2004 թվականի դեկտեմբերի 3, Գլազգոյի համալսարան, Մեծ Բրիտանիա։
  • Հորդանանի մանկաբուժության խորհուրդ, 1997 թվականի սեպտեմբեր, Հորդանանի բժշկական խորհուրդ։
  • Մանկաբուժության պրակտիկան մշտական լիցենզիա, Հորդանան, 1997։
  • Բժշկական պրակտիկայի մշտական լիցենզիա, Հորդանան, 1992[6]։

Պաշտոններ և հասարակական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռանիա ալ–Յասին թագուհու մանկական հիվանդանոցում կլինիկական գենետիկայի խորհրդատու (Հուսեյն թագավորի բժշկական կենտրոնում, Royal Medical Services, Ամման, Հորդանան։
  • Թագուհի Ռանիա ալ–Յասինի մանկական հիվանդանոցի կլինիկական գենետիկական բաժանմունքի ղեկավար (թագավոր Հուսեյնի բժշկական կենտրոն)։
  • 2011 թվականից համատեղության կարգով դասավանդում է Հորդանանի գիտության և տեխնոլոգիայի համալսարանի բժշկական ֆակուլտետում։
  • Բժիշկ-մանկաբույժ Ռամալլահի դաշտային  հոսպիտալում, Պաղեստին, մայիս-հունիս 2002 թվական։
  • Հորդանանում Ղազայի, Պաղեստինի դաշտային հիվանդանոցի տնօրեն, 2013 թվականի ապրիլ-հուլիս ամիսներին։
  • Հորդանանի բժշկական ասոցիացիայի անդամ։
  • Հորդանանի մանկաբուժության ասոցիացիայի անդամ։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռազմական շքանշան «Ծառայություն համար», պարգևատրվել է Աբդալլահ II թագավորի կողմից գիտական հետազոտությունների համար, 2015 թվականի հունիսի 10։
  • ՆԱՏՕ-ի մեդալ Կոսովոյում կատարած ՆԱՏՕ-ի գործողությունների ծառայության համար, 1999  թվականի մայիսի 10-ից մինչև 2000 թվականի փետրվարի 12-ը ընկած ժամանակահատվածում, որպես դաշտային հոսպիտալի բժիշկ-մանկաբույժ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]