Մոկլինի ամրոց
Նկարագրություն | |
Տեսակ | alcazaba? |
Տեղագրություն | 37°20′32″ հս․ լ. 03°47′12″ ամ. ե.HGЯO |
Վարչական միավոր | Մոկլին[1][2] |
Երկիր | Իսպանիա |
Կառուցված | 14-րդ դար |
Ընթացիկ վիճակ | կանգուն |
Վերահսկվում է | R-I-51-0000588 |
Castillo de Moclín Վիքիպահեստում |
Մոկլին ամրոց (իսպ.՝ castillo de Moclín), գտնվում է ամրացված քաղաք Մոկլինի բարձունքում ` Գրանադա նահանգում` ինքնավար համայնք Անդալուզիայում` Իսպանիայում։ Թվագրվում է Նազարի ժամանակաշրջանով` 14-րդ դարով։ Գուցեև եղել է որոշ ժամանակ առաջ։ Ամրոցն ընդգրկվել է Իսպանիայի մշակութային ժառանգությունների ցանկում R-I-51-0000588 գրանցման համարի ներքո։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամրոցը հանդիսանում է ամրացված քաղաքի տարածքի մաս։ Այն իր հերթին բաժանվում է երկու մասի։ Առաջինը` ստորին մասը, համապատասխանում է վիլլայի տարածքին, փակված է քարե պատով, ամրացված անկյուններով և հողի մեջ խրված ատամնավոր բլոկներով։ Պատն ունի ճանապարհ դեպի աշտարակի` կրկնակի ծխնիներով դռները։ Այդ մասնաբաժնի ներսում կա եկեղեցու նման շենք։
Երկրորդ մասնաբաժինը հանդիսանում է բերդ կամ ամրոց` շրջապատված պարսպով, որը հարավային ճակատում ունի երկակի բնույթ։ Երկու պատերից մեկը դրսից շարված է աղյուսով (ինչպես և մնացած պատերը), իսկ երկրորդը հանդիսանում է տապիալ։ Կորպուսի վերևի մասը գտնվում է ծովի մակարդակից 1100 մետր բարձրության վրա, ներառում է հիմնական աշտարակը, որը սկզբում կառուցվել է ցեխի մեջ, իսկ հետո ամրացվել է քարով։ Կորպուսն ունի նաև երկու տնակներ, որոնցից մեկը լավ է պահպանվել, իսկ մյուսը փլված է։ Չկան սենյակների և տների մնացորդներ, գուցե և չեն էլ եղել։ Ամրոցի պաշտպանական ցանցը ավարտվում է օպտիկական աշտարակով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- MALPICA CUELLO, Antonio (1996):Poblamiento y Castillos en Granada; El Legado Andalusí-Lunwerg Edt; Barcelona. ISBN 84-7782-407-X, pag.242-243
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մոկլինի ամրոց կատեգորիայում։ |