Մոդեստ Բալդին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոդեստ Բալդին
նոյեմբերի 28, 1871(1871-11-28) - ոչ վաղ քան հունիս 1921
ԾննդավայրMotovilikhinsky City District, Պերմի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրԽՍՀՄ
Կոչումգնդապետ
Մարտեր/
պատերազմներ
Առաջին համաշխարհային պատերազմ և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմ
ԿրթությունՆիկոլայան ճարտարագիտական ուսումնարան
Պարգևներ
Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան և Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան

Մոդեստ Բալդին (ռուս.՝ Модест Фемистоклович Балдин, նոյեմբերի 28, 1871(1871-11-28), Motovilikhinsky City District, Պերմի նահանգ, Ռուսական կայսրություն - ոչ վաղ քան հունիս 1921, ԽՍՀՄ), ռուս զինվորական, Ռուսական կայսերական բանակի գնդապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1871 թվականի նոյեմբերի 28-ին Պերմի նահանգի Մոտովիլիխինի գործարանում կոլեգիական քարտուղար Ֆեմիստոկլեյ Իվանովիչի և նրա կնոջ Կապիտոլինա Իվանովնայի ուղղափառ ընտանիքում[1][2][3]։ Կնքվել է դեկտեմբերի 10-ին Սուրբ-Տրոիցկու եկեղեցում։ Ռուսական կայսերական բանակի գեներալ-մայոր Ս. Ֆ. Բալդինի եղբայրն է։ Նախնական կրթությունը ստացել է Սիմբիրսկի կադետական կորպուսում։ Ռազմական ծառայության է անցել 1889 թվականի սեպտեմբերի 13-ին։ Ավարտելով Նիկոլաևի ինժեներական ուսումնարանը` գործուղվել է 13-րդ սակրավորական գումարտակ։ Պոդպորուչիկ` 1890 թվականից, պորուչիկ` 1894 թվականից։ Այնուհետև 1897 թվականին ավարտել է Նիկոլաևի ինժեներական ակադեմիան, նույն տարում ուսման մեջ գերազանց հաջողությունների համար ստացել շտաբս-կապիտանի կոչում, դարձել է ռազմական ինժեներ։ Մեկուկես տարի Մոդեստ Բալդինը գտնվում էր Վարշավայի ռազմական օկրուգի ինժեներական ծառայության պետի ենթակայության ներքո։ 1899 թվականին նրան շնորհվում է կապիտանի կոչում և հաջորդ երեք տարիներին գտնվում էր Կովկասյան ռազմական օկրուգի ինժեներական ծառայության պետի ենթակայության ներքո։ Դրանից հետո հինգ տարի գտնվել է ռազմա-ուսումնական հաստատությունների Գլխավոր վարչության ենթակայության ներքո։ 1907 թվականից Կազանի ռազմական օկրուգի բանակի բնակարանային ապահովման վարչության շտաբային սպա էր։ 1907 թվականից փոխգնդապետ էր, 1911 թվականից գնդապետ։

Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից է, ծառայել է Գրոդնենսկի ամրոցում, որպես ավագ աշխղեկ ընդհուպ մինչև ռուսական զորքերի կողմից ամրոցը թողնելը` 1915 թվականի օգոստոսը։ Այնուհետև նորից Կազանի ռազմական օկրուգի բանակի բնակարանային ապհովման վարչության շտաբային սպա էր (1916) և դրանից հետո ծառայել է Ռուսական կայսերական բանակի Գլխավոր ռազմա-տեխնիկական վարչությունում, որպես ավագ ինժեներ (1917)։

Մասնակցել է Քաղաքացիական պատերազմին Ռուսաստանի արևելքում Սպիտակ շարժման կազմում։ Եղել է Գլխավոր ռազմա-տեխնիկական վարչության ավագ ինժեներ։ 1920 թվականի մարտի 1-ին Բալդինը ձերբակալվում է Կրասնոյարսկում Չեկայի օրգանների կողմից[4]։ Մեղադրվել է Սպիտակ բանակի կազակական զորամասերում ծառայելու համար, սակայն գործը կարճվել է ռեաբիլիտացիայի հանգամանքներից ելնելով[5]։ Այնուհետև նա ծառայել է Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակում, 1921 թվականի մայիսից եղել է Անդրվոլգյան ռազմական օկրուգի ինժեներների ղեկավար[6]։

Մ. Ֆ. Բալդինի հետագա ճակատագրի մասին տեղեկություններ չկան։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան (1908)
  • Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան (1912)
  • Սուրբ Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան (1915)
  • Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան (1917)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Балдин Модест Фемистоклович». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 10-ին.
  2. Ныне — Мотовилихинский район Перми.
  3. «Балдин Модест». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 10-ին.
  4. Балдин Модест Фемистоклович
  5. «Балдин Модест Фемистоклович». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 10-ին.
  6. «Заволжский военный округ». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 10-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]