Մոգերի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մոգերի ամրոց
Նկարագրություն
Տեսակհուշարձան, դղյակ, aljibe?, բնակավայր և դղյակ
Վարչական միավորՄոգեր[1][2]
Երկիր Իսպանիա[1][2]
Ճարտարապետական ոճմուդեխարյան ճարտարապետություն
Քարտեզ
Քարտեզ
 Castle of Moguer Վիքիպահեստում

Մոգերի ամրոց (իսպ.՝ Castillo de Moguer), գտնվում է Իսպանիայի Ուելվա պրովինցիայի Մոգեր մունիցիպալիտետում։ Այն վերանորոգվել և ներկայիս տեսքին է բերվել 14-րդ դարում։

Մոգերի ամրոցը կառուցվել է մանրախճի, կրաքարի և խճի խառնուրդից ստացված շինանյութից։ Ունի 44 մ լայնություն և 45 մ երկարություն ունեցող քառակուսու տեսք (144 ոտնաչափ × 148 ֆուտ). և 4 աշտարակներ անկյուններում։ Պատմական վկայությունների համաձայն ամրոցը շրջապատված է եղել խորը խրամատներով, որոնք սակայն չեն պահպանվել։ Ամրոցի մուտքը գտնվում է հյուսիսարևմտյան կողմում, որը ներկայումս կոչվում է Սանտո-Դոմինգո փողոց։ Աշտարակները ունեն 9x9 մ տրամագիծ (30 ft × 30 ft) և 2 հարկ։ Աշտարակները այնպես էին կառուցված, որ պաշարման ժամանակ զինվորները կարողանան հեշտությամբ պաշտպանվեն։ Ամրոցի նկուղը թվագրվում է 18-րդ դարով և ունի 22x10.5 մ մակերես (72 ft × 34 ft): Ներկայումս այն ծառայում է որպես զբոսաշրջային տեղեկատվական կենտրոն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • GONZÁLEZ GÓMEZ, Antonio: Moguer en la Baja Edad Media. Diputación Provincial de Huelva, Huelva, 1976. (ISBN 84-500-1614-2 )
  • ROPERO REGIDOR, Diego. El castillo fortaleza de Moguer. Col. "Montemayor", Archivo Histórico Municipal; Fundación Municipal Cultura, Moguer, 1990
  • Moguer 500 Años. Catálogo de la Exposición. (Iglesia de San Francisco de Moguer, 3 de agosto - 2 de septiembre de 1992). Ayuntamiento de Moguer, 1992.
  • ROPERO REGIDOR, Diego. Los lugares colombinos y su entorno. Fundación Ramón Areces, Madrid, 1992.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մոգերի ամրոց» հոդվածին։