Մշակույթի և հանգստի զբոսայգի (Վոլգոգրադ)
![]() | |
Տեսակ | պուրակ |
Երկիր | ![]() |
Վարչատարածք | Վոլգոգրադ |
Հիմնվել է | 1960 |
Մշակույթի և հանգստի զբոսայգի (ռուս.՝ Центральный парк культуры и отдыха Волгограда), գտնվում է Վոլգոգրադ քաղաքի կենտրոնական շրջանում, Վոլգա գետի ափին:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
XIX դարի վերջում այգու տարածքում տեղակայված է եղել Նոբելևսկի թաղամասը: Վոլգոգրադի մշակույթի և հանգստի զբոսայգու պատմությունը սկսվում է 1960-ական թվականներին, երբ քաղաքի կենտրոնական մասում ակտիվ շինարարական աշխատանքներ են սկսվել: Այգու առաջին նախագիծը պատրաստվել է 1967 թվականին: Հետագայում դա մի քանի անգամ շտկվել և փոփոխվել է: 1996 թվականի հունիսի 11-ին կենտրոնական պուրակը ստացել է Վոլգոգրադի «քաղաքային մշակութային հաստատության» պաշտոնական կարգավիճակ:
2013 թվականի ապրիլին ադրբեջանական պատվիրակության Վոլգոգրադ կատարած պաշտոնական այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Մշակույթի և հանգստի զբոսայգու տարածքում «Բաքու» պուրակի կառուցման և այնտեղ Հեյդար Ալիևի հուշարձանը տեղադրելու մասին[1], ինչը դժգոհությունների ալիք է բարձրացրել[2]: Ռուս ճարտարապետ Անդրեյ Չույկովը Վոլգոգրադի կենտրոնում օտարերկրացի առաջնորդի հուշարձանը տեղադրելու որոշումն անհեռատես քայլ է որակել[2]:
![]() |
Չնայած մեր ժողովուրդների դարավոր բարեկամությանը՝ ես կարծում եմ, որ սա բավական չմատծված և անհեռատես քայլ է: Վոլգոգրադի կենտրոնական զբոսայգին այն վայրը չէ, որը կարելի է, առանց վոլգոգրադցիների կարծիքը հաշվի առնելու, վերածել «Բաքվի մասնաճյուղի[2]: - Անդրեյ Չույկով
|
![]() |
Ենթակառուցվածքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ներկայումս այգու հրապարակը գտնվում է Վոլգոգրադի գեղատեսիլ վայրերից մեկում, Վոլգա գետի ափին, զբաղեցնում է 29 հեկտար տարածք, որտեղ աճեցվում են 50 տեսակի մոտ 10 հազար հատ ծառեր: Այգու տարածքում գործում են ավելի քան 20 ատրակցիոններ, որոնցից 16-ը մեխանիկական, այդ թվում 2-ը հատուկ բարդության, «Դիտման անիվ» և «Օրբիտա» կարուսել: Այգու ծառուղիների ընդհանուր երկարությունը կազմում է ավելի քան 6 կմ[3]: 2013 թվականի դրությամբ այգու տարածքում բացի վերը հիշատակված ատրակցիոններից, այլ նշանակալի որևէ բան չկա: Այգու ողջ տարածքը բարձիթողի վիճակում է, որը անթույլատրելի է նման խոշոր քաղաքի իշխանությունների համար:
Շինարարությունը այգու տարածքում[խմբագրել | խմբագրել կոդը]
Այգու տարածքում կառուցվել են վեց բարձրահարկ բնակելի շենքեր: 2013 թվականի հունիսի դրությամբ իրականացվում է ևս մեկ շենքի շինարարություն:
2018 թվականի աշխարհի առաջնության շրջանակներում նախատեսվում է այգու տարածքում կառուցել հյուրանոցներ:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
www.volganet.ru — В День народного единства в Волгоградской области высадили Аллею Дружбы