Մյուլֆիերթլյան նապաստակաորս
Երկիր | Ավստրիա | |
---|---|---|
Վայր | Mühlviertel | |
Աշխարհագրական կոորդինատներ | 48°25′0″N 14°25′0″E | |
Թվական | Փետրվար 1945 | |
Մասնակից | ՍՍ, Volkssturm | |
Ողջ մնացածներ | 11 | |
Զոհվածների քանակ | 500 | |
Հանցագործների քանակ | unknown value | |
Հանցագործ | Hugo Tacha |
Մյուլֆիերթլյան նապաստակաորս (գերմ.՝ Mühlviertler Hasenjagd), մասշտաբային ռազմական հանցագործություն, որն իրականացվել է նացիստների կողմից 1945 թվականի փետրվարին, որի շրջանակներում ՍՍ-ի, Վերմախտի, Հիտլերյուգենդ կազմակերպությունների անդամները տեղի բնակչության աջակցությամբ հետապնդել և դաժանորեն հաշվեհարդար են տեսել Ավստրիայի Մյուլֆիերթլ շրջանում գտնվող Մաուտհաուզեն համակենտրոնացման ճամբարից փախած 410 խորհրդային ռազմագերիների նկատմամբ։ Այս դեպքը Մաուտհաուզեն համակենտրոնացման ճամբարում տեղի ունեցած միակ մասսայական փախուստն էր։ Փախուստի դիմածներից որոշ գերիներ այդպես էլ չեն հայտնաբերվել[1][2][3]։
ՍՍ-ի փաստաթղթերի համաձայն այդ գործողությունը անվանվում էր գերմ.՝ Mühlviertler Hasenjagd, ինչը գերմաներենից թարգմանաբար նշանակում է «Մյուլֆիերթլ շրջանում նապստակների որս» կամ «Մյուլֆիերթլյան նապաստակաորս»[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1945 թվականի փետրվարի 2-ի լույս 3-ի գիշերը −8 °C-ի եղանակային պայմաններում գերմանական Մաուտհաուզեն համակենտրոնացման ճամբարի № 20 առանձին շինությունից (Մահվան արգելափակոց) տեղի ունեցավ մասսայական փախուստ, որին մասնակցում էին շուրջ 500 մարդ, որոնց մեծ մասը գերևարված խորհրդային սպաներ էին։ Փախուստը պլանավորվել էր հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը, սակայն նախնական պայմանավորվածությունը չիրականացավ այն պատճառով, որ հունվարի 27-ին ՍՍ-ականները հավաքեցին և տարան 25 ամրակազմ գերիների, այդ թվում՝ փախուստի կազմակերպիչներից։ Հաջորդ օրը համակենտրոնացման ճամբարի գերիներն իմացան, որ 25 հոգուն դիակիզարանում կենդանի այրել են[1][2][3]
Փախուստը լավ կազմակերպված էր։ Այն պահին, երբ բանտարկվածների մի խումբը տարբեր առարկաներ (կրակայրիչներ, քարեր և փայտեր) էր նետում երկու հսկիչ աշտարակների ուղղությամբ, երկրորդ խումբը թաց վերմակներով և հագուստի մասերով կարճ միացում է առաջացնում էլեկտրականացված փշալարերում, ինչն էլ փախուստի հաջողման առանցքային հանգամանքն էր[2][3]։
Ըստ փաստաթղթերում առկա տվյալների՝ համակենտրոնացման ճամբարից փախել է ընդհանուր հաշվով 419 մարդ, որոնցից շուրջ 100-ը մահացել է ճամբարի մոտ։ Մահացածների մի մասը սովածությունից թուլացած ընկել են, իսկ մնացածը գնդակահարվել ճամբարի այլ հսկիչ աշտարակներում տեղադրված գնդացիրներից արձակված կրակոցից։ Մոտավորապես 300 բանտարկյալ կարողանում է հասնել մինչև մոտակա անտառները[2][3]։
«Մահվան արգելափակոց» անունը ստացած № 20 առանձին շինությունում մնացել էին 75 հյուծված գերիներ, որոնք այլևս չէին կարողանում շարժվել։ Նրանց անմիջապես գնդակահարեցին։ Փախուստի դիմած 300 բանտարկյալների մեծ մասը ավելի ուշ հայտնաբերվեցին ՍՍ-ի խմբերի կողմից հենց առաջին օրը։ Հայտնաբերված բոլոր գերիները անտառում գնդակահարվեցին։ Մնացած բանտարկյալներին հայտնաբերելու համար հայտարարեցին որս, որին մասնակցեցին ՍՍ-ի ժանդարմերիայի, վերմախտի, աշխարհազորայինների, երիտասարդ հիտլերականների և տեղի բնակիչների ջոկատներն ու ստորաբաժանումները[2][3]։
Հաջորդ մի քանի օրերի ընթացքում ազատության մեջ գտնվող գրեթե բոլոր գերիները գնդակահարվեցին կամ բռնվեցին (ձերբակալվեց 57 մարդ)։ 1994 թվականին նկարահանված «Կ գործողություն» փաստավավերագրական ֆիլմում ներկայացված են ականատեսների վկայություններ, որոնք հաստատում են, որ այդ գործողությունները «սովորական» հետապնդումներ չէի ինչպես որ զենքերով կենդանիների նկատմամբ են որս հայտարարում, քանի որ փախուստի դիմածներից շատերին, որոնց կենդանի էին բռնում, չէին գնդակահարում, այլ ձեռքում գտնվող առարկաներով ծեծում էին մինչև մահանալը։ Այդպիսի դաժան վերաբերմունքի պատճառն այն էր, որ գերիների համար նախատեսված փամփուշտները խնայում էին[2][3]։
Մաուտհաուզեն համակենտրոնացման ճամբարի փաստաթղթերի արխիվից հայտնի է, որ
Դիակները մնում էին այնտեղ, որտեղ մարդիկ գնդակահարվել էին։ Աղիքներն ու սեռական օրգանները համընդհանուր ցուցադրության էին ներկայացվում... Լեմ վիլլայում ապրում էր մի ֆերմեր, ում կինը երեկոյան այծերի համար նախատեսված շինությունից լսել է ձայներ։ Նա ամուսնու հետ գնացել է այնտեղ։ Երբ այծանոցում տեսել են փախուստի դիմած գերիներից մեկին, ամուսինը դանակով հարվածել է նրա պարանոցին, իսկ կինը մահվանից առաջ ապտակել...[2][3]
Այդ փաստաթղթերի արխիվում առկա են մի շարք նկարագրություններ, թե ինչպես են տեղի բնակիչները հաշվեհարդար տեսել փախուստի դիմած անզեն գերիների նկատմամբ[2][3]։
Հայտնի են միայն խորհրդային 11 սպաներ, որոնց տեղի մի քանի գյուղացիներ և Երրորդ Ռեյխի կողմից Արևելյան Եվրոպայից որպես էժան աշխատուժ բերվածներ, չնայած մեծ վտանգին, թաքցրել են։ Խորհրդային 11 սպաները փրկվել են, երբ այդ տարածք են մտել ամերիկյան զորքերը։
Հետաքննություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1948 թվականին այս դեպքերի վերաբերյալ Վիեննայում և Լինցում անցկացվեցին դատական լսումներ, որոնց արդյունքներն անհայտ են։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը] ... ռուսները օրը ցերեկով ծեծեցին մեր դուռը, |
«Մահվան արգելափակոցում» գտնվող ապստամբած խորհրդային գերիների սխրագործությանը նվիրված Իվան Ֆեդորովիչ Խոդիկինի «Ապրողները չեն հանձնվու» փաստավավերագրական վեպը, որը գրվել է փախուստից հետո կենդանի մնացած մի քանի գերիների հիշողությունների հիման վրա։ Գիրքն առաջին անգամ լույս է տեսել 1965 թվականին։ Վեպում նկարագրված են գերիների պահման պայմանները, ապստամբության նախապատրաստությունը ապստամբների «աչքերով», ապստամբության ընթացքը, փախուստը և այն, թե ինչպես կենդանի մնացածները կարողացան հասնել խորհրդային սահմանին։
Այդ իրադարձություններին է նվիրված ավստրիացի գրող Էլիզաբեթ Ռեյչարդի 1984 թվականին գրված «Փետրվարյան ստվերներ» աշխատությունը, որը բազմիցս հրատարակվել է և թարգմանվել անգլերեն։
Մաուտհաուզեն համակենտրոնացման ճամբարից փախած երկու խորհրդային գերիներին թաքցրած Աննա Հակլի ընտանիքին այդ սխրանքին է նվիրված ավստրիացի լրագրող Վալտեր Կոլի «Քեզ նույնպես սպասում է մայր» (գերմ.՝ «Auch auf dich wartet eine Mutter») գիրքը[5]։
«Մյուլֆիերթլյան նապաստակաորս»-ին առնչվող իրադարձությունների մասին ռեժիսոր Անդրեաս Գրուբերի կողմից նկարահանվել է ավստրո-գերմանական «Նապաստակների որս» (գերմ.՝ «Hasenjagd — Vor lauter Feigheit gibt es kein Erbarmen») ֆիլմ, որը լույս է տեսել 1994 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 50-ամյակի առթիվ[6][7]։ Այն 1994-1995 թվականներին դարձավ Ավստրիայի ամենաշատ դիտված ֆիլմը (123.000 դիտում)։ Միաժամանակ ռեժիսոր Բերնհարդ Բամբերգերի կողմից նկարահանվել է «Կ գործողություն» փաստավավերագրական ֆիլմը, որը ներկայացրել է տեղացի բնակչության արձագանքն այդ իրադարձություններին և հնարավորություն տվել այն ժամանակվա վկաներին արտահայտվել իրենց կարծիքը[8]։ 1994 թվականին ֆիլմն Ավստրիայում ստացավ Մեծ մրցանակ, բազմիցս ցուցադրվել է Արևմտյան Եվրոպայի գերմանախոս տարածքներում հեռարձակվող հեռուստատեսութուններով։
Տարբեր երկրներում Մաուտհաուզեն համակենտրոնացման ճամբարում զոհվածների հիշատակին նվիրված հուշաքարեր և հուշարձաններ են տեղադրվել[9]
Ավստրիայի սոցիալիստական երիտասարդության նախաձեռնությամբ 2001 թվականի մայիսին պատմական Ռիեդմարկ շրջանի Ռիդ համայնքում տեղդրվել է այդ ողբերգական իրադարձութնունների նվիրված հուշաքար։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Մաուտհաուզեն համակենտրոնացման ճամբարից փախուստի ժամանակ գնդակահարված խորհրդային գերի
-
Մաուտհաուզեն համակենտրոնացման ճամբարի խորհրդային գերիները հարկադիր աշխատանքի ժամանակ
-
Մաուտհաուզեն համակենտրոնացման ճամբարի խորհրդային գերիները
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Узники 20-го блока. Последний бой.(ռուս.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 ИСТОРИЯ. Արխիվացված 2017-11-27 Wayback Machine(ռուս.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 «Ausschnitte aus der Dokumentation der Gedenkstätte KZ Mauthausen (PDF)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ Подвиг без награды. Мать нацистских солдат спасла советских офицеров.(ռուս.)
- ↑ Охота на «зайцев» из Маутхаузена.(ռուս.)
- ↑ 42 edition. 1994 Awards.(անգլ.)
- ↑ Hasenjagd. Österreich / Deutschland / Luxemburg 1994/1995, Spielfilm.(գերմ.)
- ↑ Aktion K (1994), imdb.(անգլ.)
- ↑ МЕМОРИАЛ. Արխիվացված 2017-11-20 Wayback Machine(ռուս.)
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Մաուտհաուզեն համակենտրոնացման ճամբար կատեգորիայում։ |