Ալեքսանդր Մղեբրով
Ալեքսանդր Մղեբրով | |
---|---|
Ծնվել է | մարտի 12 (24), 1884[1] |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | հոկտեմբերի 5, 1966[1] (82 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | թատերական գործիչ, դերասան և ռեժիսոր |
Աշխատավայր | Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոն[1] և Ալեքսանդրինյան թատրոն[1] |
Ալեքսանդր Աբելի Մղեբրով (Մղեբրյան) (մարտի 12 (24), 1884[1], Թիֆլիս, Ռուսական կայսրություն[1] - հոկտեմբերի 5, 1966[1], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ դերասան, բեմադրիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալեքսանդր Մղեբրովը ծնվել է 1884 թվականի մարտի 12-ին, Թիֆլիսում։
Ընդունվել է Ռապգոֆի դրամատիկական դասընթացներին և 1907թվականին ավարտել է այն։ 1907 թվականին ընդունվել է Մոսկվայի Գեղարվեստական (ՄԳԹ), որից հետո 1908-10 թվականներին շարունակել է ուսումը Վ.Կոմիսարժեսկայայի թատրոնում։ 1910-12 թվականներին խաղացել է Ն. Եվրեինովի Հինավուրց թատրոնում[2]։
1917 թվականին հիմնադրել և ղեկավարել է Բալթիական գործարանի բանվորական թատրոնը։ 1918 թվականին կազմակերպել է «Պրոլետկուլտի գեղարվեստական թատերաբեմեր (հետագայում՝ Բանվորական հերոսական հեղափոխական թատրոն)։ 1920-21 թթ աշխատել է ՌԽՖՍՀ առաջին թատրոնում, 1922-24 թթ, 1930-31 թթ, 1939-56 թթ եղել է Լենինգրադի Ա. Պուշկինի անվան դրամատիկական թատրոնի դերասան։ 1963 թ-ից աշխատել է ժողովրդական թատրոններում։
Նկարահանվել է մի շարք ֆիլմերում, որոնցից են «Պոետի երիտասարդությունը», «Իվան Ահեղ», «Անմահության խարույկ» և այլն։ Համագործակցել է Վ. Կոմիսարժևսկայայի, Պ. Օռլենեի, Վ. Մեյերխոլդի հետ։ Վ. Նեմիրովիչ-Դանչենկոն և Կ. Ստանիսլավսկին բարձր են գնահատել Մղեբրովի ստեղծագործական գործունեությունը։ Հեղինակել է «Կյանքս թատրոնում» (հ.1-2, 1929-32թթ) գիրքը։
1996 թվականի հոկտեմբերի 5-ին մահացել է Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ)։
Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆեոդոր — Ա.Տոլստոյի «Ֆեոդոր Իոհանովիչ արքան»
Դունկան — Վ. Շեքսպիրի «Մակբեթ»
Նեսչաստլիվցև — Ա. Օստրովսկու «Անտառ»
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 645)։ |