Ալեքսանդր Մղեբրով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ալեքսանդր Մղեբրով (Մղեբրյան)
Ալեքսանդր Մղեբրով (Մղեբրյան)
Ծնվել է1884 թ. մարտի 12
ԾննդավայրԹիֆլիս
Մահացել է1966 թ. հոկտեմբերի 5
ՔաղաքացիությունՎրաստան Վրաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան, բեմադրիչ
ԱշխատավայրՌԽՖՍՀ առաջին թատրոն Լենինգրադի Ա.Պուշկինի անվան դրամատիկական թատրոն

Ալեքսանդր Մղեբրով (Մղեբրյան) (12 մարտ, 1884 Թիֆլիս - 5 հոկտեմբեր, 1966 Լենինգրադ), հայ դերասան, բեմադրիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալեքսանդր Մղեբրովը ծնվել է 1884 թվականի մարտի 12-ին, Թիֆլիսում։

Ընդունվել է Ռապգոֆի դրամատիկական դասընթացներին և 1907թվականին ավարտել է այն ։ 1907 թվականին ընդունվել է Մոսկվայի Գեղարվեստական (ՄԳԹ), որից հետո 1908-10 թվականներին շարունակել է ուսումը Վ.Կոմիսարժեսկայայի թատրոնում։ 1910-12 թվականներին խաղացել է Ն. Եվրեինովի Հինավուրց թատրոնում [1]։

1917 թվականին հիմնադրել և ղեկավարել է Բալթիական գործարանի բանվորական թատրոնը։ 1918 թվականին կազմակերպել է «Պրոլետկուլտի գեղարվեստական թատերաբեմեր (հետագայում՝ Բանվորական հերոսական հեղափոխական թատրոն)։ 1920-21թթ աշխատել է ՌԽՖՍՀ առաջին թատրոնում, 1922-24թթ, 1930-31թթ, 1939-56թթ եղել է Լենինգրադի Ա.Պուշկինի անվան դրամատիկական թատրոնի դերասան։ 1963թ-ից աշխատել է ժողովրդական թատրոններում։

Նկարահանվել է մի շարք ֆիլմերում, որոնցից են «Պոետի երիտասարդությունը», «Իվան Ահեղ», «Անմահության խարույկ» և այլն։ Համագործակցել է Վ. Կոմիսարժևսկայայի, Պ. Օռլենեի, Վ. Մեյերխոլդի հետ։ Վ. Նեմիրովիչ - Դանչենկոն և Կ. Ստանիսլավսկին բարձր են գնահատել Մղեբրովի ստեղծագործական գործունեությունը։ Հեղինակել է «Կյանքս թատրոնում» (հ.1-2, 1929-32թթ) գիրքը։

1996 թվականի հոկտեմբերի 5-ին մահացել է Լենինգրադում (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեոդոր — Ա.Տոլստոյի «Ֆեոդոր Իոհանովիչ արքան»

Դունկան — Վ. Շեքսպիրի «Մակբեթ»

Նեսչաստլիվցև — Ա. Օստրովսկու «Անտառ»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]