Սողոմոն Մկրտչյան
Appearance
(Վերահղված է Մկրտչյան Սողոմոնից)
Ուշադրություն, այս հոդվածի տարեթվերն ու ամսաթվերը թարմացման կարիք ունեն։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են հին աղբյուրներ, հոդվածում որոշ տարեթվեր և ամսաթվեր բացակայում են (վերջին տարեթվեր, մահվան տարի և այլն) Դուք կարող եք օգնել նախագծին՝ ավելացնելով բացակայող տարեթվերը ըստ վստահելի աղբյուրների։ |
Սողոմոն Մկրտչյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 6, 1913 (111 տարեկան) |
Ծննդավայր | Գետաշեն, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մասնագիտություն | բանաստեղծ և թարգմանիչ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Սողոմոն Մկրտչյան Վիքիդարանում |
Սողոմոն Գրիգորի Մկրտչյան (հունվարի 6, 1913, Գետաշեն, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մահվան տվյալները բացակայում են), հայ բանաստեղծ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1964 թվականից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սողոմոն Մկրտչյանը ծնվել է 1913 թվականի հունվարի 6-ին Արտաշատի շրջանի Գետաշեն գյուղում։ 1941 թվականին ավարտել է Երևանի երկամյա ուսուցչական ինստիտուտը։ Այնուհետև ուսուցչություն է արել ՀԽՍՀ տարբեր շրջաններում։ 1956-1973 թվականներին եղել է «Պիոներ» ամսագրի գրական բաժնի վարիչը[1]։
Երկեր[2][խմբագրել | խմբագրել կոդը]
- Ուր գարուն է միշտ, Երևան, Հայպետհրատ, 1947, 40 էջ։
- Առվակ, Երևան, Հայպետհրատ, 1956, 32 էջ։
- Հայրենի ղողանջներ, Երևան, Հայպետհրատ, 1958, 80 էջ։
- Շուշանի երազը, Երևան, Հայպետհրատ, 1958, 22 էջ։
- Գարնանային հրավեր, Երևան, Հայպետհրատ, 1960, 52 էջ[3]։
- Հերոս Վարոսը, Երևան, Հայպետհրատ, 1962, 16 էջ։
- Անմահական խնձոր, Երևան, «Հայաստան», 1967, 64 էջ։
- Անթառամ ծաղիկներ, Երևան, «Հայաստան», 1974, 160 էջ։
- Ծիածան (պոեմ), Երևան, «Սովետական գրող», 1978, 54 էջ։
- Ձախորդ որսորդները, Երևան, «Սովետական գրող», 1979, 44 էջ։
- Կախարդական աշխարհ։ Հեքիաթներ և զրույցներ։ Դպրոցական միջին և բարձր տարիքի համար, Հայպետհրատ, 1960, 50 էջ[4]։
- Հանելուկներ, Զանգակ-97, 1999, 79 էջ[5]։
- Հեիաթներ, Զանգակ-97, 2002, 143 էջ[6]։
Թարգմանություններ (ռուսերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հեղինակի կատարած թարգմանությունների ցանկը կարող եք որոնել «Թարգմանչաց արվեստ» շտեմարանի «Թարգմանիչներ» բաժնում |
- Բարտո Ա., Ձագուկները, Երևան, Հայպետհրատ, 1955, 35 էջ։
- Նեմանի ափին (լիտվական գրողների արձակ և չափածո գործերը, այս ժողովածուի մեջ մտնող գործերի մի մասը թարգմանել է Սողոմոն Մկրտչյանը), Երևան, Հայպետհրատ, 1956, 136 էջ։
- Չուկովսկի Կ., Հեքիաթներ (թարգմանության հեղինակակից, Հ. Հարյան, Վ. Հովակիմյան), Երևան, 1959, 95 էջ։
- Ռոդարի Ջաննի, Ջելսոմինոն խաբեբաների աշխարհում (թարգմանության հեղինակակից Սաղաթել Հարությունյան), Երևան, «Հայաստան», 1969, 154 էջ։
- Կախարդական թասը (հնդկական հեքիաթներ), Երևան, «Հայաստան», 1971, 93 էջ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Գրական տեղեկատու։ Երևան։ «Սովետական գրող»։ 1986։ էջ 320-321։
- ↑ «Կոհա առցանց քարտարան, Մկրտչյան, Սողոմոն Գրիգորի». haygirk.nla.am. Վերցված է 2019 թ․ փետրվարի 9-ին.
- ↑ Մկրտչյան, Սողոմոն Գրիգորի (1960). Գարնանային հրավեր. Հայպետհրատ.
- ↑ Մկրտչյան, Սողոմոն Գրիգորի (1989). Կախարդական աշխարհ։ Հեքիաթներ եւ զրույցներ ։ Դպրոցական միջին եւ բարձր տարիքի համար. Արեւիկ. ISBN 9785807702166.
- ↑ Մկրտչյան, Սողոմոն Գրիգորի (1999). Հանելուկներ. Զանգակ-97. ISBN 9789993020646.
- ↑ Մկրտչյան, Սողոմոն (2002). Հեքիաթներ. Զանգակ-97. ISBN 9789993022978.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սողոմոն Մկրտչյան» հոդվածին։ |
|