Ռոզա Մկրտչյան
Ծնվել է | սեպտեմբերի 25, 1923 |
---|---|
Ծննդավայր | Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մարտի 6, 1995 (71 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | մանկաբույժ |
Ռոզա Հովհաննեսի Մկրտչյան (սեպտեմբերի 25, 1923, Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 6, 1995, Երևան, Հայաստան), հայ մանկաբույժ, Երևան քաղաքի գլխավոր մանկաբույժ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոզա Մկրտչյանը ծնվել է 1923 թվականի սեպտեմբերի 25-ին, Վրաստանի Թբիլիսի քաղաքում՝ 19-րդ դարում Ագուլիսից Թիֆլիս տեղափոխված Հովհաննես և Թամար Տեր-Մկրտչյանների ընտանիքում։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1942-ից 1947 թվականներին սովորել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական Ֆակուլտետում։
Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1962-1990 թվականներին աշխատել է Երևանի գործկոմի առողջապահության բաժնում՝ որպես Երևան քաղաքի գլխավոր մանկաբույժ։ Նրա ջանքերով և անմիջական մասնակցությամբ է կառուցվել Երևան քաղաքի մանկական հիվանդանոցների, պոլիկլինիկաների, ծննդատների գերակշիռ մասը։ Հեղինակել է բազմաթիվ գիտական հոդվածներ, մանկական առողջապահության խնդիրներին վերաբերող բազմաթիվ ձեռնարկներ և մենագրություններ։ Կանգնած է եղել Հայաստանում և հատկապես Երևան քաղաքում կանոնավոր մանկաբուժական ծառայության ստեղծման ակունքներում։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1965 թվականին Հայկական ՍՍՀ Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով շնորհվել է «Հայկական ՍՍՀ վաստակավոր բժիշկ» պատվավոր կոչումը։ 1961 և 1963 թվականներին պարգևատրվել է Գերագույն խորհրդի պատվոգրերով։
Վախճան[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոզա Մկրտչյանը մահացել է 1995 թվականի մարտի 6-ին։
Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոզա Մկրտչանի պատվին Երևան քաղաքի Մաշտոցի 15 հասցեում 2016 թվականին կանգնեցվել է հուշատախտակ[1][2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Տեղադրվել է ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ Ռոզա Մկրտչյանի հիշատակը հավերժացնող հուշաքարը». armenpress.am. Վերցված է 2020 թ․ մայիսի 6-ին.
- ↑ «Երևանի կենտրոնում տեղադրվեց ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ Ռոզա Մկրտչյանի հիշատակը հավերժացնող հուշաքարը (լուսանկարներ)». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 6-ին.