Շողիկ Մկրտչյան
Appearance
(Վերահղված է Մկրտչյան Շողիկից)
Շողիկ Մկրտչյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 23, 1911[1] Ընձակ, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] |
Երկիր | Օսմանյան կայսրություն, ԽՍՀՄ և Հայաստան |
Մահացել է | հուլիսի 16, 2000 (88 տարեկան) |
Մասնագիտություն | երգչուհի |
Գործիքներ | վոկալ[1] |
Աշխատավայր | Հայֆիլհարմոնիա[1] |
Կրթություն | Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ[1] |
Պարգևներ |
Շողիկ Հովնանի Մկրտչյան, (սեպտեմբերի 23, 1911[1], Ընձակ, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - հուլիսի 16, 2000), հայ խորհրդային երգչուհի, ժողովրդական երգերի կատարող։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1954)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ավարտել է Երևանի երաժշտական ուսումնարանը (այժմ՝ Ռոմանոս Մելիքյանի անվան)։ 1937 թվականից եղել է Հայֆիլհարմոնիայի ժողովրդական գործիքների անսամբլի մենակատար-երգչուհի։
Շահել է առաջին մրցանակներ Անդրկովկասի (1934) և ԽՍՀՄ ժողովուրդների (1936) ստեղծագործության ստուգատեսներում։ Մասնակցել է Մոսկվայում հայ գրականության և արվեստի տասնօրյակներին (1939, 1956)։ Հանդես է եկել Հայաստանի և ԽՍՀՄ քաղաքներում ու արտասահմանում։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան
- «Պատվո նշան» շքանշան
- ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, 1954
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շողիկ Մկրտչյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 644)։ |