Գևորգ Մկրտչյան
Գևորգ Մկրտչյան (իրական անուն-ազգանուն` Գևորգ Իգորի Մկրտիչյան, ծնված` 16, մայիս, 1998 թ., Աշխաբադ, Թուրքմենստան), ժամանակակից հայ փոփ երգիչ է:
Գևորգ Մկրտչյան | |
---|---|
Ի ծնե անուն | Գևորգ Իգորի Մկրտիչյան |
Ծնվել է | 16, մայիս, 1998թ. Աշխաբադ, Թուրքմենստան |
Մասնագիտություն | Երգիչ,դերասան |
Գործունեություն | 2018-ներկա |
Կայք | gevorgmkrtchyan.am |
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գևորգ Մկրտչյանը ծնվել է 1998 թ. մայիսի 16-ին Թուրքմենստանի Աշխաբադ քաղաքում[1]։ 2004-2009 թվականներին սովորել է թիվ 191 դպրոցում, հաճախել է Ալեքսանդր Աճեմյանի անվան դպրոց։ 2009-2013 թվականներին սովորել է Պ. Ի. Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում, որտեղ սովորել է շվի, դաշնամուր և վոկալ։ Զուգահեռ երգել է Յուրի Բախշյանի անվան մանկական ֆիլհարմոնիայի երգչախմբում։ 2013 թվականին մեկնել է Թուրքմենստան և 2015 թվականին ավարտել է Աշխաբադի թիվ 42 դպրոցը։ 2015 թվականին վերադարձել է Երևան և ընդունվել ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ, տուրիզմի բաժին, որն ավարտել է 2020 թվականին։ 2017 թվականի դեկտեմբերի 1-ին թողարկել է իր առաջին երգը` «Քեզ համար»-ը, քավր տարբերակով։ 2018 թ. հունիսին նկարահանել է իր առաջին տեսահոլովակը` «Գիժ քամի» վերնագրով։ 2018 թ. AAD մրցանակաբաշխության ընթացքում արժանացել է «Տարվա հայտնություն» մրցանակին[2], իսկ 2019 թ.` «Տարվա լավագույն երիտասարդ երգիչ» մրցանակին[3]։ 2019 թ. գարնանը թողարկված «Օդս քիչ ա» տեսահոլովակը Յութուբում ունի 16 միլիոնից ավելի դիտում։ 2019-2020 թվականներին նկարահանվել է Արմենիա ԹիՎի ՀԸ-ում հեռարձակվող «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալում[4], որտեղ մարմնավորել է զույգ եղբայրների` Գոռի և Լյովի կերպարները։
2020 թ. օգոստոսի 16-ին հիմնել է Հայաստանում առաջին TikTok House-ը (Armenian House)[5]:
Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]
2017-2020 թվականների հոկտեմբերին թողարկել է 15 երգ, որից 12-ը տեսահոլովակի տեսքով։
- Քեզ համար[6]
- Գիժ քամի[7]
- Գլխացավանք ես
- Մի բուռ սեր[8]
- Нас просто нет[9]
- Աշխարհից կտրվում եմ[10]
- Օդս քիչ ա[11]
- Ուզում եմ ավազին սերս նկարել[12]
- Տանում ա[13]
- Մեկն ես միլիոնից[14]
- Սիրուն հարսիկ[15]
- Love-ա, love-ա[16]
- Девочка луна[17]
- Девочка с инстаграма[18]
- Հարսանիք[19]
2020 թ. ապրիլ ամսին Յութուբում հատելով 100 հազ. հետևորդի շեմը` ստացել է «Արծաթե կոճակ»[20]։ Իսկ 2020 թ. օգոստոսին յութուբյան ալիքը վերիֆիկացվել է[21]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «BIO - Gevorg Mkrtchyan». gevorgmkrtchyan.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «Gevorg Mkrtychyan on Instagram: "Նոր ձեռքբերում ՝ 🙏"». Instagram (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «Gevorg Mkrtychyan on Instagram: "Շնորհակալ եմ AAD-ին «Տարվա լավագույն երիտասարդ երգիչ» մրցանակի համար:հաճելի է գնահատված լինելը:🤗"». Instagram (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «Անհասցե ծնվածները, Սերիա 163».
- ↑ «Armenian House в TikTok». TikTok. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «Gevorg Mkrtchyan - Qez hamar».
- ↑ «Gevorg Mkrtchyan - Gij Qamin».
- ↑ «Gevorg Mkrtchyan - Mi Bur Ser».
- ↑ «Arman ft. Mariya & Gevorg - Нас Просто Нет».
- ↑ «Gevorg Mkrtchyan - Ashxarhic Ktrvum Em».
- ↑ «Gevorg Mkrtchyan - Ods Qicha».
- ↑ «Gevorg Mkrtchyan - Uzum Em Avazin Sers Nkarel».
- ↑ «Gevorg Mkrtchyan - Tanuma».
- ↑ «Gevorg Mkrtchyan - Mekn es Milionic».
- ↑ «Gevorg Mkrtchyan - Sirun Harsik».
- ↑ «Gevorg Mkrtchyan - Love-ա Love-ա».
- ↑ «Девочка Луна - Gevorg Mkrtchyan».
- ↑ «Gevorg Mkrtchyan - Девочка с инстаграма».
- ↑ «Gevorg Mkrtchyan, Aghas Manukyan, Anahit Kirakosyan - H@RSANIQ».
- ↑ «Instagram post by Gevorg Mkrtychyan • May 29, 2020 at 5:45pm UTC». Instagram (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «Gevorg Mkrtychyan on Instagram: "Այսօր Youtube սոցիալական կայքը պաշտոնապես հաստատեց իմ ալիքը։ Շնորհակալ եմ բոլոր հետևորդներիս մեկ առ մեկ, քանի որ Ձեր շնորհիվ ունեմ այս…"». Instagram (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 23-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- YouTube - https://www.youtube.com/channel/UCWZAcAVuEciN3p7qykyHwVg
- Instagram - https://instagram.com/gevorgmkrtchyan_?igshid=1w0nz8ejzbwza
- Facebook - https://www.facebook.com/gevorgmkrtchyanofficial/ Կայք - http://gevorgmkrtchyan.am/ Արխիվացված 2020-10-26 Wayback Machine
- TikTok - https://vm.tiktok.com/ZSQAcBtA/(չաշխատող հղում)
- INSTAshow - https://www.youtube.com/watch?v=hKZ8Oq950Y4&feature=youtu.be
- Քաղցած չէին սպասում - https://www.youtube.com/watch?v=DVKZ6TsjaNw&feature=youtu.be
- Բարի լույս - https://www.facebook.com/359947790749513/posts/2273538532723753?vh=e&d=n&sfns=mo
- Անկեղծության ժամ - https://www.youtube.com/watch?v=hiGK4MUtcTg&feature=youtu.be
- Հարցազրույց tert.am-ին - https://www.tert.am/life/am/news/2020/08/17/Gevorg/67216 Արխիվացված 2022-02-11 Wayback Machine
- Հարցազրույց showbiz.am-ին - https://showbiz.am/2019/11/27/%d5%a5%d6%80%d5%a3%d5%ab%d5%b9-%d5%a3%d6%87%d5%b8%d6%80%d5%a3-%d5%b4%d5%af%d6%80%d5%bf%d5%b9%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%ab%d6%80-%d5%b6%d5%b8%d6%80-%d5%b0%d5%a5%d5%bc%d5%b8%d6%82%d5%bd%d5%bf%d5%a1/
- Հարցազրույց style.news.am-ին - https://style.news.am/arm/news/66325/andznakans-pordzum-em-pak-pahel-bayc-chi-stacvum-gevorg-mkrtchyanyanhasce-tsnvatsner-um-ir-deri-iren-veragrvox-siraveperi-ev-bacasakan-kartsiqneri-masin.html
- Հարցազրույց armlur.am-ին - https://armlur.am/1020510/
|