Մկրտիչ Պռոշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մկրտիչ եպս. Պռոշյան
եպիսկոպոս
 
Կրթություն՝ Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց
Գևորգյան հոգևոր ճեմարան
Քարդիֆի համալսարան (Մեծ Բրիտանիա)
Երևանի քաղաքականության դպրոց
Գործունեություն՝ Արագածոտնի թեմի առաջնորդ
Ազգություն հայ
Դավանանք Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի
Ծննդյան օր օգոստոսի 13, 1975(1975-08-13) (48 տարեկան)
Ծննդավայր Վաղարշապատ, Արմավիրի մարզ, {{{2}}} Հայաստան

Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյան, եկեղեցական գործիչ, Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը (ավազանի անունը՝ Հայկ) ծնվել է 1975 թ. օգոստոսի 13-ին Էջմիածին քաղաքում։

Կրթությունը և հոգևոր ծառայությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

1981-1992 թթ. սովորել և ավարտել է Էջմիածնի Խաչատուր Աբովյանի անվան համար 4 միջնակարգ դպրոցում։ 1985-1990 թթ. սովորել է Էջմիածնի Ե. Թադևոսյանի անվան նկարչական դպրոցում։ 1991-1993 թթ. եղել է ՀԵԵՄ Էջմիածնի մասնաճյուղի ատենապետը։ 1993 թ.-ին ընդունվել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում՝ 1998 թ.-ին ուսումը շարունակել է Գևորգյան հոգևոր ճեմարանի Զ լսարանում, որն ավարտել է 1999 թ.-ին։ Սարկավագ է ձեռնադրվել 1999 թ. մայիսի 23-ին՝ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանի ձեռամբ։ 1999-2001 թթ. աշխատել է Հայ Եկեղեցու ՔԴՔԿ-ում, իբրև կրոնի ուսուցիչների պատրաստման գրասենյակի պատասխանատու։ 2000 թ. Գևորգյան հոգևոր ճեմարանում պաշտպանել է ավարտաճառ՝ «Խոսրով Անձևացու «Պատարագի մեկնության» աստվածաբանությունը» թեմայով, և արժանացել «լավ» գնահատականի։ 2001 թ. հունվարի 14-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա՝ ձեռամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետի։ 2001- 2003 թ. սովորել է Լիցցի (Leeds) Համալսարամում (UK)՝ ստանալով BA (with Honours) աստիճան։ Միևնույն ժամանակ եղել է Մանչեստրի հայկական համայնքի այցելու հովիվը։ 2003-2004 թթ. սովորել է Քարդիֆի (Cardiff) համալսարանում (UK)՝ ստանալով MTh (with distinction) աստիճան։ Թեման Classical Redemption and Feminist Theology: Does Feminist Theology "de-soteriologises" Christian doctrine. 2004 թ. հոկտեմբերի 1-ից Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ նշանակվել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսուչի պաշտոնակատար։ 2005-2008 թթ. եղել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսուչ։ 2004-2008 թթ. Վարդապետական Աստվածաբանություն է դասավանդել Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում և Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում։ 2006 թ. պաշտպանել է «Ֆեմինիստ փրկաբանության վերլուծության փորձ» վերնագրով վարդապետական թեզը և Տ. Եզնիկ եպս. Պետրոսյանի ձեռամբ արժանացել մասնավոր վարդապետական գավազանի[1]։ 2007-2008 թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ-ին կից Երևանի քաղաքականության դպրոցը։ 2008 թ. մարտի 19-ից Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր կարգադրությամբ նշանակվել է ԱՄՆ-ի Արևելյան Թեմի, Ֆիլադելֆիայի Ս. Սահակ և Ս. Մեսրոպ եկեղեցու առժամյա հոգևոր հովիվ։ 2009թ․ հունիսին նշանակվել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանի փոխտեսուչ։ 2009 թ. սեպտեմբերի 1-ին Գարեգին Բ  Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ նշանակվել է Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահ։ 2010 թ․ ապրիլի  18-ին, ձեռամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ձեռնադրվել է եպիսկոպոս[2] և նշանակվել Արագածոտնի թեմի առաջնորդ[3]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թ. գրաբարից թարգմանել և տպագրել է Խոսրով Անձևացու «Պատարագի մեկնություն» աստվածաբանական գործը և Վարդան Այգեկցու «Խրատ բոլոր քահանաներին» քարոզխոսական երկը։

Սուրբ պատարագի մեկնություն։ / Խոսրով Անձևացի; Թարգմ.՝ Գ. աբղ. Սարոյան, Մ. աբղ. Պռոշյան; Խմբ.` Գ. Անտոնյան; Հայ առաքելական սուրբ եկեղեցու Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոն[4]

Քարոզներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի քարոզը՝ խոսված Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում մատուցած Ս. Պատարագին (31 հոկտեմբեր, կիրակի, 2010 թ.)[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մասնավոր վարդապետական աստիճանի տվչություն». arar.sci.am. 2006. Վերցված է 21.12.2021-ին.
  2. «Եպիսկոպոսական ձեռնադրություն Մայր Աթոռ Ս. էջմիածնում». arar.sci.am. 2010. Վերցված է 21.10.2021-ին.
  3. «Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյան». armenianchurch.org. 2010. Վերցված է 21.12.2021-ին.
  4. «Սուրբ պատարագի մեկնություն։ / Խոսրով Անձևացի; Թարգմ.՝ Գ. աբղ. Սարոյան, Մ. աբղ. Պռոշյան; Խմբ.` Գ. Անտոնյան; Հայ առաքելական սուրբ եկեղեցու Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոն». koha.etchmiadzinlibrary.am. 2001. Վերցված է 21.12.2021-ին.(չաշխատող հղում)
  5. «Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի քարոզը՝ խոսված Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում մատուցած Ս. Պատարագին (31 հոկտեմբեր, կիրակի, 2010 թ.)». arar.sci.am. 31.10.2010. Վերցված է 21.12.2021-ին.