Մկրտիչ Պռոշյան
| Մկրտիչ եպս. Պռոշյան | ||
| ||
|---|---|---|
| Կրթություն՝ | Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոց Գևորգյան հոգևոր ճեմարան Քարդիֆի համալսարան (Մեծ Բրիտանիա) Երևանի քաղաքականության դպրոց | |
| Մասնագիտություն՝ | քրիստոնյա քահանա | |
| Գործունեություն՝ | Արագածոտնի թեմի առաջնորդ | |
| Ազգություն | հայ | |
| Դավանանք | Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի | |
| Ծննդյան օր | օգոստոսի 13, 1975 (51 տարեկան) | |
| Ծննդավայր | Վաղարշապատ, Արմավիրի մարզ, | |
Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյան (օգոստոսի 13, 1975, Վաղարշապատ), եկեղեցական գործիչ, Հայ Առաքելական Եկեղեցու Արագածոտնի թեմի առաջնորդ։
Հակաեկեղեցական արշավի շրջանակներում 2025թ հոկտեմբերի 15-ից ձերբակալված է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը (ավազանի անունը՝ Հայկ) ծնվել է 1975 թ. օգոստոսի 13-ին Էջմիածին քաղաքում։
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի քրոջ որդին է։
Կրթությունը և հոգևոր ծառայությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]1981-1992 թթ. սովորել և ավարտել է Էջմիածնի Խաչատուր Աբովյանի անվան համար 4 միջնակարգ դպրոցում։
1985-1990 թթ. սովորել է Էջմիածնի Ե. Թադևոսյանի անվան նկարչական դպրոցում։
1991-1993 թթ. եղել է ՀԵԵՄ Էջմիածնի մասնաճյուղի ատենապետը։
1993 թ.-ին ընդունվել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում՝ 1998 թ.-ին ուսումը շարունակել է Գևորգյան հոգևոր ճեմարանի Զ լսարանում, որն ավարտել է 1999 թ.-ին։
Սարկավագ է ձեռնադրվել 1999 թ. մայիսի 23-ին՝ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփաքյանի ձեռամբ։
1999-2001 թթ. աշխատել է Հայ Եկեղեցու ՔԴՔԿ-ում, իբրև կրոնի ուսուցիչների պատրաստման գրասենյակի պատասխանատու։
2000 թ. Գևորգյան հոգևոր ճեմարանում պաշտպանել է ավարտաճառ՝ «Խոսրով Անձևացու «Պատարագի մեկնության» աստվածաբանությունը» թեմայով, և արժանացել «լավ» գնահատականի։
2001 թ. հունվարի 14-ին ձեռնադրվել է կուսակրոն քահանա՝ ձեռամբ Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետի։
2001- 2003 թ. սովորել է Լիցցի (Leeds) Համալսարամում (UK)՝ ստանալով BA աստիճան։ Միևնույն ժամանակ եղել է Մանչեստրի հայկական համայնքի այցելու հովիվը։
2003-2004 թթ. սովորել է Քարդիֆի (Cardiff) համալսարանում (UK)՝ ստանալով MTH աստիճան։
2004 թ. հոկտեմբերի 1-ից Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ նշանակվել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսուչի պաշտոնակատար։
2005-2008 թթ. եղել է Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցի տեսուչ։
2004-2008 թթ. Վարդապետական Աստվածաբանություն է դասավանդել Սևանի Վազգենյան հոգևոր դպրանոցում և Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում։
2006 թ. պաշտպանել է «Ֆեմինիստ փրկաբանության վերլուծության փորձ» վերնագրով վարդապետական թեզը և Տ. Եզնիկ եպս. Պետրոսյանի ձեռամբ արժանացել մասնավոր վարդապետական գավազանի[1]։
2007-2008 թթ. սովորել և ավարտել է ԵՊՀ-ին կից Երևանի քաղաքականության դպրոցը։ 2008 թ. մարտի 19-ից Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր կարգադրությամբ նշանակվել է ԱՄՆ-ի Արևելյան Թեմի, Ֆիլադելֆիայի Ս. Սահակ և Ս. Մեսրոպ եկեղեցու առժամյա հոգևոր հովիվ։
2009թ․ հունիսին նշանակվել է Գևորգյան Հոգևոր Ճեմարանի փոխտեսուչ։
2009 թ. սեպտեմբերի 1-ին Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ նշանակվել է Արագածոտնի թեմի առաջնորդական տեղապահ։
2010 թ․ ապրիլի 18-ին, ձեռամբ Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ձեռնադրվել է եպիսկոպոս[2] և նշանակվել Արագածոտնի թեմի առաջնորդ[3]։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թ. գրաբարից թարգմանել և տպագրել է Խոսրով Անձևացու «Պատարագի մեկնություն» աստվածաբանական գործը և Վարդան Այգեկցու «Խրատ բոլոր քահանաներին» քարոզխոսական երկը։
Սուրբ պատարագի մեկնություն։ / Խոսրով Անձևացի; Թարգմ.՝ Գ. աբղ. Սարոյան, Մ. աբղ. Պռոշյան; Խմբ.` Գ. Անտոնյան; Հայ առաքելական սուրբ եկեղեցու Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոն[4]
Քարոզներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի քարոզը՝ խոսված Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում մատուցած Ս. Պատարագին (31 հոկտեմբեր, կիրակի, 2010 թ.)[5]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Մասնավոր վարդապետական աստիճանի տվչություն». arar.sci.am. 2006. Վերցված է 21.12.2021-ին.
- ↑ «Եպիսկոպոսական ձեռնադրություն Մայր Աթոռ Ս. էջմիածնում». arar.sci.am. 2010. Վերցված է 21.10.2021-ին.
- ↑ «Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյան». armenianchurch.org. 2010. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 21.12.2021-ին.
- ↑ «Սուրբ պատարագի մեկնություն։ / Խոսրով Անձևացի; Թարգմ.՝ Գ. աբղ. Սարոյան, Մ. աբղ. Պռոշյան; Խմբ.` Գ. Անտոնյան; Հայ առաքելական սուրբ եկեղեցու Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոն». koha.etchmiadzinlibrary.am. 2001. Վերցված է 21.12.2021-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Տ. Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի քարոզը՝ խոսված Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում մատուցած Ս. Պատարագին (31 հոկտեմբեր, կիրակի, 2010 թ.)». arar.sci.am. 31.10.2010. Վերցված է 21.12.2021-ին.