Մխիթար (ճարտարապետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մխիթար (այլ կիրառումներ)

Մխիթար (ծննդյան և մահվան թվականներն անհայտ են), հայ ճարտարապետ։ 1263 թվականին Շնորհավոր Աղբար ճարտարապետի հետ կառուցել է Գոմուր գյուղի (նախկինում՝ ՀԽՍՀ Ազիզբեկովի շրջանում, այժմ՝ Գոմք) խաչքար-մահարձանը։ Երկթեք ծածկով որմնափակ գեղաքանդակ խաչքարին արևելքից կից է ուղղանկյուն հատակագծով, կիսաշրջանաձև փոքրիկ աբսիդով թաղակապ մատուռ-դամբարանը։ Նրա միակ՝ հյուսիսային դռան ճակտոնապատը զարդարված է խաչաձև, ծաղկեհյուս քանդակներով ու ստալակտիտներով։ Արևելյան ճակատի լուսամուտից վեր տեղադրված հարթաքանդակում պատկերված է Պռոշյանների տոհմական զինանշանը՝ թևատարած արծիվ՝ խոյը ճանկերում բռնած։ Խաչքարը և մատուռը ճարտարապետական միասնություն են կազմում, հորինվածքով ու կերպարով եզակի՝ միջնադարյան Հայաստանի հուշակոթողների շարքում։ Խաչքար-հուշարձանի շինարարական արձանագրությունում նշվում է, որ նույն ճարտարապետները գյուղում կառուցել են նաև եկեղեցի ու ժամատուն (չեն պահպանվել)։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հ․ Եղիազարյան, Ազիզբեկովի շրջանի կուլտուրայի հուշարձանները, Ե․, 1955։
  • Մ․ Բարխուդարյան, Միջնադարյան հայ ճարտարապետներ ն քարգործ վարպետներ, Ե․, 1963։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 629 CC-BY-SA-icon-80x15.png