Արզիկ Մխիթարյան
Appearance
(Վերահղված է Մխիթարյան Արզիկից)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մխիթարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արզիկ Մխիթարյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 6, 1946 (77 տարեկան) Կոճողոտ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | հոգեբան և մանկավարժ |
Պարգևներ | ԼՂՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշան, ԼՂՀ «Վաչագան Բարեպաշտ» մեդալ, ԼՂՀ գիտության վաստակավոր գործիչ |
Արզիկ Մարտիրոսի Մխիթարյան (նոյեմբերի 6, 1946, Կոճողոտ, Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հոգեբան, մանկավարժ, ԱրՊՀ պրոֆեսոր (2000), ԼՂՀ գիտության վաստակավոր գործիչ (2007)[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1963 թ. ոսկե մեդալով ավարտել է Մարտակերտի հ. 1 միջնակարգ դպրոցը։
- 1963-1968 թթ. ուսանել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։
- 1968 թ. հայոց լեզու և գրականություն է դասավանդել Մարտակերտի շրջանի Դրմբոնի դպրոցում։
- 1969 թ. Ստեփանակերտի հ.8 միջնակարգ դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի։ Նույն թվականին դասախոսական աշխատանքի է հրավիրվել նաև Ստեփանակերտի նորաբաց ինստիտուտ՝ որպես հոգեբանության դասախոս։
- 1976 թ. Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում ձևակերպվել է որպես հայցորդ։
- 1986 թ. պաշտպանել թեկնածուական թեզ՝ ստանալով հոգեբանական գիտությունների թեկնածուի աստիճան։
- 1982 թ. ընտրվել է բուհի արհմիության նախագահ։
- 1986 թ. դարձել է ՌԴ և ՀՀ ազգային ակադեմիաների հոգեբանների միության անդամ։
- 1987 թ. ընտրվել է ինստիտուտի կուսկազմակերպության քարտուղար։
- 1988 թ.՝ Արցախյան շարժման ակտիվ մասնակից է։ Ընտրվել է «Կռունկ» հասարակական կազմակերպության վարչության անդամ և «Ամարաս» բարեգործական կազմակերպության փոխնախագահ։
- 1989 թ. ընտրվել է Մանկավարժության և կենսաբանության ֆակուլտետի դեկան։
- 1996 թ. ընտրվել է հումանիտար ֆակուլտետի դեկան։
- 2010-2015 թթ.՝ մանկավարժության ֆակուլտետի դեկան։
- 2014 թվականից «Ազատ հայրենիք» կուսակցության անդամ է։
- 2015 թ. մայիսի 3-ի խորհրդարանական ընտրություններում մեծամասնական ընտրակարգով առաջադրվել և ընտրվել է ԼՂՀ ԱԺ պատգամավոր թիվ 3 ընտրատարածքից։
- 2015 թ. մայիսի 21-ին ընտրվել է ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ։
Հեղինակ է 2 դասագրքերի և 42 գիտական հոդվածների։
Ամուսնացած է, ունի չորս որդի։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընդհանուր հոգեբանություն (ուսումնական ձեռնարկ), Ստեփանակերտ, 2010։
Պետական պարգևներ, պատվավոր կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ԼՂՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշան[2], (2014)
- ԼՂՀ «Վաչագան Բարեպաշտ» մեդալ[3], (2001)
- ԼՂՀ գիտության վաստակավոր գործիչ, (2007)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արցախցի անվանի գործիչներ։ Գիրք II (Մարտակերտի շրջան), Ստեփանակերտ, Արցախի գիտական կենտրոն, «Դիզակ պլյուս» հրատ. տպ-ն, 2021 (էջ 180)։