Մի ծերունու օրագիր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մի ծերունու օրագիր
ֆր.՝ Le journal d'un vieil homme
Երկիր Կանադա[1]
Ժանրդրամա
ՀիմքՁանձրալի պատմություն
Թվականփետրվարի 7, 2015
Լեզուֆրանսերեն
ՌեժիսորԲերնար Էմոն[1]
ՊրոդյուսերԲերնադետ Պեյո
Սցենարի հեղինակԲերնար Էմոն[1]
ԴերակատարներPaul Savoie?[2], Մարի-Թերեզա Ֆորտին, Պատրիկ Դրոլետ, Marie-Ève Pelletier?, Ariane Legault?, Daniel Parent?, Madeleine Péloquin? և Juliette Bierre?
ԵրաժշտությունՌոբեր Մարսել Լեպաժ
ԿինոընկերությունAssociation coopérative de productions audio-visuelles?[2]
Տևողություն82 րոպե

«Մի ծերունու օրագիր» (ֆր.՝ Le journal d'un vieil homme), ռեժիսոր Բերնար Էմոնի 2015 թվականի կանադական դրամատիկ ֆիլմը։ Սյուժեն հիմնված է Անտոն Պավլովիչ Չեխովի «Ձանձրալի պատմություն» վիպակի վրա (1889)[3]։ Նկարահանումները կատարվել են Մոնրեալի բժշկական ֆակուլտետում, Մեծ Մոնրեալի այլ վայրերում և շարունակվել 27 օր, 2014 թվականի փետրվարից մինչև մայիս[4]։ Ֆիլմի առաջին ներկայացումը կայացել է 2015 թվականի փետրվարի 7-ին Բեռլինյան «Քննադատների շաբաթ» կինոփառատոնում[5][6][7]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլասն իր ամբողջ կյանքը նվիրել է գիտական և բժշկական աշխատանքին, որի համար էլ զոհաբերել է իր անձնական կյանքը։ Նա արդեն ծեր է, տառապում է անբուժելի հիվանդությամբ և իմանալով, որ շուտով մահանալու է, նորովի է վերաիմաստավորում մարդկային արժեքները։ Նիկոլասն անհաջող ամուսնացել է իրենից տարիքով համեմատաբար փոքր կնոջ հետ, և կյանքում իրեն պահող միակ բանը դա կապվածությունն է իր հոգեդստեր Կատյայի հետ, որը թողել է իր դերասանական մասնագիտությունը և գտնվում է խորը ընկճվածության մեջ։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պոլ Սավոյա՝ Նիկոլաս
  • Մարի-Էվ Պելետե՝ Կատյա[8]
  • Մարի-Թերեզա Ֆորտին՝ Բարբարա
  • Արիանա Լեգոլտ՝ Աննա
  • Պատրիկ Դրոլետ՝ Միշել Մյուրեյ

Պարգևներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Պարգև Կատեգորիա Թեկնածուներ Արդյունք
2015 Whistler Film Festival Լավագույն դերասան Պոլ Սավոյա Հաղթանակ[9]
2016 Jutra Awards Լավագույն դերասան Պոլ Սավոյա Առաջադրված

[10][11]

Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը ստագել է կինոքննադատների խառը գնահատականներ[12][13][14]։ «Մոնրեալ» թերթի մեկնաբան Բրենդան Քելլին ֆիլմը այսպես է բնութագրել.

Բերնար Էմոնը ֆիլմը ճշտությամբ հարմարեցրել է Չեխովի 1889 թվականի «Տխուր պատմություն» պատմվածքի հետ՝ ստեղծելով գրագետ գրական կինոարտադրանք, որը հազվադեպ է հանդիպում մեր օրերում[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 CineTV (ֆր.)
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. Filmmaker Émond stays true to his heart with Le journal d’un vieil homme
  4. Journal d’un vieil homme, Le — Film de Bernard Émond
  5. «LE JOURNAL D'UN VIEIL HOMME (The Diary of an Old Man)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 5-ին.
  6. Berlin: German Critics Launch Own Critics' Week Sidebar
  7. Berlin Film Festival to Get its Own Critics’ Week
  8. Marie-Ève Pelletier: un premier grand rôle au cinéma dans «Le journal d’un vieil homme»
  9. «'Corbo', 'Passion of Augustine' Lead Quebec's Jutra Nominations». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 8-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 5-ին.
  10. WFF ’15: Jamie M. Dagg’s River takes home three prizes
  11. «The 15th Edition of 'Canada's Coolest Film Festival' Wraps». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 5-ին.
  12. «A Professor Sat on a Bench Reflecting on Existence». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 5-ին.
  13. Le Journal d’un vieil homme
  14. Le journal d’un vieil homme
  15. Film review: Le journal d’un vieil homme looks at man in twilight of his life

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]