Միքայել Պողոսյան (ազատամարտիկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միքայել Պողոսյան (այլ կիրառումներ)
Միքայել Պողոսյան
Ծնվել էօգոստոսի 2, 1956(1956-08-02)
ԾննդավայրՀադրութ, ԼՂԻՄ, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էապրիլի 21, 1992(1992-04-21) (35 տարեկանում)
Ազգությունհայ

Միքայել Գրիգորիի Պողոսյան (2 օգոստոսի, 1956, Հադրութ - 21 ապրիլի, 1994, Սեյիդահմեդլու), հայ ազատամարտիկ, Արցախյան պատերազմի մասնակից[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1956 թվականի օգոստոսի 2-ին, Հադրութ ավանում, ծառայողի ընտանիքում։ Ավարտել է Հադրութի Մ.Մանվելյանի անվան միջնակարգ դպրոցը։ Այնուհետև ընդունվել է Երևանի ժողտնտեսական ինստիտուտի ֆինանսական բաժինը[1]։

1974-76 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո շարունակել է ուսումը և ստացել ֆինանսական կրթություն։ Ավարտելուց հետո աշխատել է Հադրութի կենտրոնական շրջանային խնայդրամարկղում։ 1980 թվականից Հադրութի խնայդրամարկղի վարիչն էր։ 1983-85 թվականներին աշխատել է Շրջգյուղքիմիայում՝ որպես տնտեսագետ։ Ապա աշխատել է Ժողովրդական վերահսկողության կոմիտեում՝ որպես հրահանգիչ[1]։

1992 թվականի հունվարին կամավորագրվել է Արցախի Հանրապետության Ինքնապաշտպանական ուժերում, եղել է թիվ 38401 զորամասի հակատանկային դասակի հրամանատարը[1]։

Զոհվել է 1994 թվականի ապրիլի 21-ին, Սեյիդահմեդլուի մարտում[1]։

Ամուսնացած էր, ունի երեք երեխա։ Հանգչում է Հադրութի գերեզմանատանը[1]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]