Միքայել Հովհաննիսյան (կապիտան)
Արտաքին տեսք
(Վերահղված է Միքայել Հովհաննիսյան (ազատամարտիկ)ից)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Միքայել Հովհաննիսյան (այլ կիրառումներ)
Միքայել Հովհաննիսյան | |
---|---|
հուլիսի 11, 1961 - մարտի 6, 1996 | |
Ծննդավայր | Կարմիր Շուկա, Մարտունու շրջան, ԼՂԻՄ |
Մահվան վայր | Ներքին Վեյսալու, Ֆիզուլիի շրջան, Արցախ |
Կոչում | |
Զորամաս | Մարտունու ՊՇ |
Հրամանատարն էր | Մարտունու ՊՇ-ի ստորաբաժանում |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Պարգևներ |
Միքայել Հովհաննիսյան (հուլիսի 11, 1961, Կարմիր Շուկա, Մարտունու շրջան - մարտի 6, 1996, Ներքին Վեյսալու, Ֆիզուլիի շրջան), ազատամարտիկ հրամանատար։ ՊԲ կապիտան (1997, հետմահու)։ 1979-1981 թվականներին ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում։
1988-1994 թվականներին կամավորական ջոկատի և Մարտունու ՊՇ ստորաբաժանումների կազմում որպես հրամանատար մասնակցել է Մարտունու (Ղաջար, Եղլավենդ), Մարտակերտի, Ֆիզուլիի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։
Միքայել Հովհաննիսյան հետմահու պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։ Նրա աճյունը ամփոփված է Կարմիր Շուկա բնակավայրում։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |