Միքայել Խորասանջյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Միքայել Խորասանջյան
Միքայել Խորասանչի.jpg
Ծնվել է1835
ԾննդավայրԿ. Պոլիս
Մահացել է1903
Մահվան վայրԿ. Պոլիս
Ազգությունհայ
ԿրթությունՓարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետ
Մասնագիտությունբժիշկ

Միքայել Խորասանջյան (1835, Կ. Պոլիս - 1903, Կ. Պոլիս), հայ վիրաբույժ, մանկավարժ, հասարակական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1859 թվականին ավարտել է Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Սամաթիայում զբաղվել է վիրաբուժությամբ, այնուհետև Կ. Պոլսում ծավալել է բժշկական, գիտամանկավարժական և հասարակական գործունեություն։ 1866 թվականին ընտրվել է Կայսերական բժշկական ընկերության անդամ։ 1873-1902 թվականներին դասավանդել է Կ.Պոլսի բժշկական բարձրագույն դպրոցում։ Բեռլինում մասնակցել է Ռոբերտ Կոխի առաջարկած տուբերկուլինի ուսումնասիրության աշխատանքներին։ Եղել է Սուլթան Համիդի պալատական բժիշկը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005