Միքայել Ա Աջապահյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միքայել Ա Աջապահյան

Միքայել Ա Աջապահյան, (), (ծն․ թ․ անհտ․ – 1758), Կիլիկիայի հայոց կաթողիկոս՝ 1737-ից։

Եղբայրը և հաջորդը Ղուկաս կաթողիկոսի, որի աթոռակիցն էր 1737-ից։ Նույն թվին վերադարձրել է Հալեպի Ս․ Աստվածածին եկեղեցին, որը 1733-ին կաթոլիկները տեղի փաշային կաշառելով, խլել էին հայերից։ Երկու անգամ (1749 և 1751) փորձել է դառնալ ամբողջ թուրքահայության կաթողիկոս, բայց ապարդյուն։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 624