Միցելներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Micelle.svg

Միցելներ (նոր լատ.՝ micella, լատիներեն mica - հատիկ, փշրանք), դիսպերսված ֆազի առանձին մասնիկները զելերում։ Բաղկացած են բյուրեղական կամ ամորֆ միջուկից և մակերևութային շերտից, որը ներառնում է միջուկի հետ կապված հեղուկի մոլեկուլները։ Լիոֆոբ զոլում միցելի մակերևութային շերտը բաղկացած է զոլը կայունացնող նյութի ադսորբված մոլեկուլներից կամ իոններից։ էլեկտրոլիտով կայունացված լիոֆոբ հիդրոզոլերում միջուկը շրջապատված է հականուն իոնների կրկնակի էլեկտրական շերտով։ Միցելի միջուկի հետ անմիջականորեն կապված իոնները (պոտենցիալը որոշող) հակաիոնների մի մասի հետ առաջացնումեն ադսորբված շերտը, իսկ հակաիոնների մյուս մասը կազմում է երկրորդ՝ դիֆուզիոն շերտը։ Այն խանգարում է միցելին մոտենալ և կպչել իրար(տես Կոագուլացում)։ Միցելներն ամբողջությամբ էլեկտրաչեզոք են։ Լիոֆիլ զոլերը, ի տարբերություն լիոֆոբ զոլերի, թերմոդինամիկորեն կայուն են և առաջանում են ենինքնաբերաբար նյութը լուծիչի հետ խառնելիս, եթե նրա կոնցենտրացիան միցելագոյացման կրիտիկական կոնցենտրացիայից բարձր է։ Միցելները տասնյակ կամ հարյուրավոր լիոֆոբերի դեպքում՝ միլիոնավոր մոլեկուլների համախմբեր են։ Ջրային միջավայրում հիդրոֆիլ միցել առաջացնող մոլեկուլները դասավորվում են այնպես, որ նրանց հիդրոֆոբ խմբերը առաջացնում են Միցելի միջուկը, իսկ հիդրոֆիլները՝ մակերևութային շերտը (օրգ․ հեղուկներում մոլեկուլները կարող են ունենալ հակառակ դասավորություն)։ Մեծ կոնցենտրացիայի դեպքում միցելի ձևի և տարածական դիրքորոշման փոփոխությունները առաջացնում են ժելի կամ հեղուկ բյուրեղների տարածական ցանց։ Միցելի գոյությամբ են պայմանավորված կենսաբանական համակարգերում և տեխնոլոգիական պրոցեսներում տեղի ունեցող մի շարք երևույթներ։ (Տես նաև Լիոֆիլ և լիոֆոբ կոլոիդներ, Կոլոիդների քիմիա)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 621 CC-BY-SA-icon-80x15.png