Լիոֆիլ և լիոֆոբ կոլոիդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Լիոֆիլ և լիոֆոբ կոլոիդներ, կոլոիդ համակարգեր, տարբերվում են դիսպերս ֆազի և հեղուկ դիսպերս միջավայրի նյութերի մոլեկուլային փոխազդեցության ուժեղությամբ։ Լիոֆիլ կոլոիդներ ու դիսպերս ֆազի մասնիկները ուժեղ փոխազդում են շրջապատող միջավայրի (հեղուկի) մոլեկուլների հետ։

Մակերևութային ազատ էներգիայի աննշան լինելու պատճառով, լիոֆիլ կոլոիդները կայուն են։ Լիոֆոբ կոլոիդներում դիսպերս ֆազի մասնիկները թույլ փոխազդման մեջ են շրջապատող միջավայրի հետ։ Մակերևութային ազատ էներգիայի ավելցուկի պատճառով, նրանք թերմոդինամիկորեն անկայուն են։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 620 CC BY-SA icon 80x15.png