Միրզա Քեթենճյան
Ծնվել է | մոտավորապես 1885 |
---|---|
Մահացել է | անհայտ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Կոստանդնուպոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Կուսակցություն | ՀՅԴ |
Ծնողներ | Թորոս Քեթենճյան |
Միրզա Թորոսի Քեթենճյան (նաև՝ Էմիրզա, մոտավորապես 1885- ?), հայ բժիշկ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է մոտավորապես 1885 թվականին։ 1912 թվականին ավարտել է Կոստանդնուպոլսի Օսմանյան կայսերական բժշկական վարժարանը։ Եդեսիա քաղաքում բժիշկ է աշխատել։ Եղել է ՀՅԴ գործիչ։
1915 թվականի ապրիլին բանտարկվել է Կ. Պոլսի կենտրոնական բանտում, ապա աքսորվել Չանղըրը։ Անունը փորագրվել է Չանղըրըի բանտում հավաքված համրիչի 99 հատիկներից մեկի վրա։ Չանղըրըի աքսորավայրից դիմել է փախուստի։ Գասթեմունիում ձերբակալվել է, բայց շնորհիվ տեղի ոստիկան զինվորների հրամանատարի բարյացակամության, ազատվել է Դեր Զոր աքսորվելուց։ Չանղըրըում կանչվել է զինվորական ծառայության՝ որպես հարյուրապետ զինվորական բժիշկ։ Այնուհետև Անկարա, ապա Կոնիա է գնացել։ 1920 թվականին Եդեսիայում (Ուրֆա) եղել է թուրքական բանակի դեմ հայոց ինքնապաշտպանական հերոսամարտի ղեկավարներից։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պալաքեան Գրիգորիս ծ. վրդ., Հայ գողգոթան, Վիեննա, 1922։
- Սիմոն Հովիւեան, «Ապրիլեան Նահատակներուն Շաւիղով, Մեծ Եղեռնի 60-ամեակի Սեմին», Պէյրութ, 1975, 349 էջ։
- Պալաքյան Գրիգորիս ծ. վրդ., Հայ գողգոթան, Երևան, 1991։
- Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
- Ավագյան Կարինե, Եղեռնահուշ մասունք կամ խոստովանողք և վկայք խաչի, Երևան, 2002։
- Ավագեան Կարինէ, «Չանղըրըի 1915 թվականի ապրիլի 11, Յիշատակ»… Թանգարանային ցուցանմոյշը, «Հանդէս Ամսօրեայ», 2008, հ. 1-12։
- Իսկահատեան Հ., Վկայարան հայկական ցեղասպանութեան, Գիրք Գ, Պէյրութ, 2011, 395 էջ։
Աղբյուր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։