Միրելա Մանյանի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միրելա Մանյանի
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Բնօրինակ անուն՝Μιρέλα Μανιάνι
Ազգություն՝հույն
Մասնագիտացում՝թեթև ատլետ
Երկիր՝ Հունաստան և  Ալբանիա
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 21, 1976(1976-12-21)[1] (47 տարեկան)
Ծննդավայր՝Դուրրաս, Ալբանիա

Միրելա Մանյանի (հուն․՝ Μιρέλα Μανιάνι, դեկտեմբերի 21, 1976(1976-12-21)[1], Դուրրաս, Ալբանիա), հույն թեթև ատլետ, մինչև 1997 թվականը ներկայացրել է Ալբանիան։ Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն նիզակի նետում մարզաձևում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միրելա Մանյանին ծնվել է 1976 թվականի դեկտեմբերի 21-ին Ալբանիայի Դուրրաս քաղաքում։ 1994 թվականին ներկայացրել է Ալբանիան Հելսինկիում անցկացվող Եվրոպայի առաջնությունում և զբաղեցրել 22-րդ տեղը։ Հաջորդ տարի նա արծաթե մեդալի է արժանացել Եվրոպայի պատանեկան առաջնությունում, իսկ Գյոտեբորգում անցկացվող աշխարհի առաջնությունում եղել է 12-րդը։ 1996 թվականին Միրելա Մանյանին սահմանել է Ալբանիայի նոր ռեկորդ՝ 62.46մ (այդ ռեկորդը գերազանցվել է 2015 թվականին)[2]։ Նույն թվականին Ատլանտայում անցկացված Օլիմպիական խաղերում Միրելա Մանյանին, ով եղել է Ալբանիայի հավաքականի դրոշակակիրը[3], զբաղեցրել է 24-րդ տեղը։

1997 թվականին Միրելա Մանյանին ամուսնացել է հույն ծանրամարտիկ Գեորգիոս Տզելիլիսի հետ և սկսել է հանդես գալ Հունաստանի դրոշի ներքո՝ օգտագործելով Մանյանի-Տզելիլի ազգանունը (մինչև 2002 թվականը, երբ ամուսնալուծվել է)։ 1997 թվականի աշխարհի թեթև ատլետիկայի առաջնությունում նա զբաղեցրել է 11-րդ տեղը, իսկ 1998 թվականի Եվրոպայի առաջնությունում՝ 9-րդ տեղը։

1993 և 2003 թվականների աշխարհի առաջնություններում Միրելա Մանյանին դարձել է չեմպիոն, իսկ 2001 թվականի աշխարհի առաջնությունում արժանացել է արծաթե մեդալի։ 2002 թվականին նա դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Նույն թվականին նա արծաթե մեդալի է արժանացել Սիդնեյում անցկացված Օլիմիպական խաղերում, իսկ հաջորդ Օլիմպիական խաղերում, որ անցկացվել են 2004 թվականին Աթենքում, Միրելա Մանյանին զբաղեցրել է երրորդ տեղը։

Միրելա Մանյանին իր մարզական կարիերան ավարտել է 2005 թվականին։ Նրա կողմից սահմանված Հունաստանի ռեկորդը ներկայում մնում է չգերազանցված (67,51 մ)[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 World Athletics database
  2. Dizdar, Besnik (03.09.2007). «Vojsava Lika e Greqisë – fenomeni shqiptar i Osaka 2007». Zemrashqiptare. «Mirela u bë Mirela, Kampione Botës dhe gjithçka tjetër, mbasi qe bërë Kampione e Ballkanit dhe Nënkampione e Evropës (për të rejat) me Shqipërinë, e deri te rekordi kombëtar zâmadh prej 62.46 metrash që Mirela na e la mbasi e kishte nënshkruar me dorën e saj për Shqipërinë në Alabama të SHBA – i vetmi rekord shqiptar i vendosur në tokën e amerikane; .... Mirela became Mirela, World Championa and everything else, after had become Balkans Champion and Silver medalist of Europe juniores for Albania, until her great record of 62.46m that Mirela donated us, after she had signed with her hand for Albania in Alabama of the United States: the only Albanian record made in American Land»
  3. «List of Albania's flag bearers at the Olympic Games». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 2-ին.
  4. Greek all-time list, women Արխիվացված 2013-12-03 Wayback Machine - Athletix

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]