Միրաքլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Միրաքլ (լատ.՝ miraculum — հրաշք), միջնադարյան չափածո դրամա՝ կրոնա-բարոյախոսական բովանդակությամբ։ Տարածված է եղել XIII—XIV դարեր արևմտաեվրոպական երկրներում։ Միրաքլին հատուկ են հրաշապատում տարրերը՝ սրբերի, «երկնային ուժերի» միջամտությունը մարդու ճակատագրին և առասպելական թեմաները։ Հնագույն օրինակներից են՝ Ժ. Բոդելի «Ս. Նիկողայոս» (1200), Ռյութ-բյոֆի «Միրաքլ Թեոֆիլի մասին» (1261)։ Միրաքլը որոշակիորեն ազդել է Վերածննդի իսպանական դրամայի վրա։ XVII—XVIII դարեր պահպանվել է ճիզվիտական դպրոցներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 615 CC-BY-SA-icon-80x15.png