Միրանդա դե Էբրոյի ամրոց
Միրանդա դե Էբրոյի ամրոց իսպ.՝ Castillo de Miranda de Ebro | |
---|---|
Նկարագրություն | |
Տեսակ | Ամրոց |
Վարչական միավոր | Միրանդա դե Էբրո և Բուրգոս |
Երկիր | Իսպանիա |
Կառուցված | 1358 թվական, հոկտեմբերի 15 |
Շինանյութ | Քար |
Ընթացիկ վիճակ | ավերակները մասնակիորեն վերականգնվել են |
Castle of Miranda de Ebro Վիքիպահեստում |
Միրանդա դե Էբրոյի ամրոց (իսպ.՝ Castillo de Miranda de Ebro), միջնադարյան ամրաշինական ամրոց Իսպանիայի Միրանդա դե Էբրո քաղաքում։ Հասարակության համար բաց է։
Տեղադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Միրանդա դե Էբրո ամրոցը գտնվում է Պիկոտա բլրի վրա, քաղաքի կենտրոնում, ծովի մակարդակից 500 մետր բարձրության վրա և ունի հիանալի տեսարան դեպի իրեն շրջապատող քաղաքն ու լեռները։ Տարածաշրջանում գերակշռում է ափամերձ կլիման։ Տարածքի միջին տարեկան ջերմաստիճանը կազմում է 12 °C: Ամենատաք ամիսը հուլիսն է, երբ միջին ջերմաստիճանը կազմում է 24 °C, իսկ ամենացուրտը՝ դեկտեմբերը, համապատասխանաբար 2 °C[1]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամրոցը ստեղծման թվականը վերագրվում է 1358 թվականի հոկտեմբերի 15-ը, երբ Տելկո Կաստիլեցին խնդրում է Կալաորի եպիսկոպոսին իրենց երկրի Լա պիկոտա բլրի գագաթին մի ամրոց կառուցել, որը եղել է այն ժամանակ Սանտա Մարիա եկեղեցու կողմից վարձակալված։ Այնուամենայնիվ, ամրոցի շինարարությունը չէր սկսվել մինչև 1449 թվականը, երբ Պեդրո Սարմենտոն գրավեց եկեղեցին։ Շինարարությունը ձգձգվել էր մինչև 1485 թվականը, որից հետո նրա շինարարությունը ղեկավարել է փորձագետ և քարտաշ Խուան Գուասը։
Այն փաստը, որ Միրանդան միշտ եղել է սահմանային շրջան, ամրոցը բազմաթիվ դեպքերում դարձրել է պատերազմի հետևանքների ականատեսը և այն շարունակաբար ներառել դրանում։ Ամենավերջին ընդհարումը, որն էլ վերջինս ավերակների վերածեց, Կառլիստական և Իսպանիայի անկախության համար մղվող պատերազմների ընթացքում է եղել։ Թերևս, ամրոցի պատմության ամենաուշագրավ իրադարձությունը տեղի է ունեցել Իսպանիայի անկախության համար մղվող պատերազմի ընթացքում, երբ Ժոզ Բոնապարտն այնտեղ ստորագրեց Իսպանիայում ֆրանսիական արժույթի կիրառման վերաբերյալ հրամանագիրը։
1903 թվականին քաղաքային խորհուրդը, որն այդ ժամանական ամրոցի սեփականատերն էր, որոշում է դեմոնտաժի ենթարկել այն։ Ամրոցի քարն օգտագործվում է ցլամարտի համար նախատեսված արենայի (ներկայումս անհետացած է) կառուցման մեջ, իսկ վերջինիս ավերակները պատված էին հողով և օգտագործվում էին որպես հիմք՝ ջրամբարի կառուցման համար։
Ամրոցը պաշտպանված է Իսպանիայի պատմական ժառանգության վերաբերյալ ընդհանուր հռչակագրի 1949 թվականի ապրիլի 22-ի որոշմամբ և16-րդ օրենքով։ Վերջինիս նշանակությունն ու օգտագործումը ներկայումս գնահատման փուլում է[2]։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամրոցի նախագիծը սեղանաձև տեսք է ունեցել՝ չորս կամ հինգ գագաթներով։
Այսօր միայն հյուսիսային պատն է տեսանելի՝ King's Battery և Queen's Battery (հրետանու մարտավարական միավոր)-ի միջև։ Չնայած բուսականությամբ ծածկված լինելուն՝ պահպանվել է նաև Արևելք-Արևմուտք պատը և հարավարևմտյան եզրի շրջանաձև աշտարակը, որը, հավանաբար, ատամնավոր պատեր է ունեցել։ Մուտքը դեպի ամրություն անցել է մինչ առջևի դռան մոտ գտնվող մի շարք սրահներից բաղկացած փոքր պաշտպանական համակարգի միջոցով։ Ամրոցի արևմտյան կողմն ունեցել է նաև Պիկոտա բլրի ուղղությամբ նայող զնդան։
Ամրոցը կամ առնվազն վերջինիս արտաքին պատերը կառուցվել են քիչ թե շատ հավասար կողմեր ունեցող քարերով, մինչդեռ մնացածը ավարտին է հասցվել խճաքարերի միջոցով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Արխիվացված պատճենը». NASA. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 30 januari 2016-ին.
{{cite web}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ Noticia sobre el Plan Director de rehabiliación
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Castillo de Miranda de Ebro en CastillosNet.org Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- Vídeo documental sobre el castillo de Miranda de Ebro
- Historia del Castillo de Miranda de Ebro
- Galería fotográfica de los trabajos de recuperación del Castillo Արխիվացված 2016-03-05 Wayback Machine
- Ficha del Catálogo de Bienes Protegidos de la Junta de Castilla y León
- CIMA (Centro de Interpretación de Miranda Antigua). Tourmiranda. Ayuntamiento de Miranda de Ebro
- Grupo Recuperación del Castillo de Miranda en Facebook
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Միրանդա դե Էբրոյի ամրոց» հոդվածին։ |
|