Միտյա Վիլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Միտյա Վիլեր
SM-Maribor (4) (cropped).jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Սլովենիա Սլովենիա
Ծննդյան ամսաթիվ 1986, սեպտեմբերի 1
Ծննդավայր Կոպեր, Սլովենիա
Հասակ 183 սմ
Քաշ 75 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Սլովենիա Մարիբոր
Համար 28
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005-2010


2010-մինչ հիմա

Սլովենիա Կոպեր

Սլովենիա Մարիբոր

141 (5)

184 (6)
Ազգային հավաքական
2001

2006-2008

2017֊մինչ հիմա

Սլովենիա Սլովենիա (մինչև 15 տ․)

Սլովենիա Սլովենիա (մինչև 21 տ․)

Սլովենիա Սլովենիա

8 (0)

10 (0)

2 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Միտյա Վիլեր (սլովեն․՝ Mitja Viler, սեպտեմբերի 1, 1986 թ., Կոպեր, Սլովենիասլովենացի ֆուտբոլիստ, Մարիբորի և Սլովենիայի ազգային հավաքականի կիսապաշտպանն է։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիլերը իր հարազատ քաղաքի Կոպեր ակումբի սանն է։ 2005 թ․ սկսել է խաղալ Սլովենիայի առաջնությունում։ Երկրորդ մրցաշրջանում ֆուտբոլիստն ամրապնդում է դիրքերը ակումբի հիմնական կազմում։ Կոպերի կազմում անցկացնելով 5 մրցաշրջան մասնակցում է ավելի քան 150 խաղերի տարբեր մրցաշարերում։ 2010 թ․ ամռանը տեղափոխվում է Մարիբոր։ Հուլիսի 18-ին նոր ակումբի կազմում իր մեկնարկային հանդիպումն է անցկացնում, երբ թիմը մրցում էր Տրիգլավի հետ[1]։ 2011 թ․ ապրիլի 23-ին Ռուդարի դեմ խաղում Միտյան խփում է իր առաջին գնդակը Մարիբորի կազմում[2]։ Մարիբորի կազմում 6 անգամ կարողանում է հաղթել երկրի առաջնությունում և 3 անգամ նվաճել երկրի գավաթը։

Ազգային հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թ․ սեպտեմբերի 1-ին 2018 թ․ աշխարհի առաջնության ընտրական խաղում իր մեկնարկային հանդիպումն է անցկացնում Սլովենիայի ազգային հավաքականի կազմում, երբ թիմը մրցում էր Սլովակիայի ազգային հավաքականի դեմ։ Այս խաղում Միտյան երկրորդ խաղակեսում փոխարինում է Յոկիչին[3]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարիբոր
  • Սլովենիայի առաջնություն (6)․ 2010/11, 2011/12, 2012/13, 2013/14, 2014/15, 2016/17
  • Սլովենիայի գավաթակիր (3)․ 2011/12, 2012/13, 2015/16
  • Սլովենիայի սուպերգավաթակիր (3)․ 2012, 2013, 2014

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Марибор VS. Триглав 5:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2010-07-18 
  2. «Марибор VS. Рудар 2:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2011-04-23 
  3. «Словакия VS. Словения 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-09-01 

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]