Jump to content

Միտյայի սերը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միտյայի սերը
ռուս.՝ Митина любовь
Տեսակգրական ստեղծագործություն
Ձևվեպ և Նովել
ՀեղինակԻվան Բունին
Երկիր Ֆրանսիա
Բնագիր լեզուռուսերեն
Հրատարակվել է1925

«Միտյայի սերը» (ռուս.՝ «Митина любовь»), Իվան Բունինի վիպակը, որը գրվել է 1924 թվականին։ Առաջին անգամ հրատարակվել է 1925 թվականին «Современные записки» ամսագրում[1]։

Անձնավորություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միտյա, ուսանող
  • Կատյա, Միտյայի սիրելին, սկսնակ դերասանուհի
  • Օլգա Պետրովնա, Միտյայի մայրը
  • Անյա, Միտյայի քույրը
  • Կոստյա, Միտյայի եղբայրը
  • Ալյոնկա, գյուղացի աղջիկ

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքի գլխավոր հերոսը՝ երիտասարդ ուսանող Միտյան, սիրահարված է թատերական ուսումնարանում սովորող մի աղջկա՝ Կատյային։

Գարնան կեսերին նրանք ժամանակավորապես հեռանում են միմյանցից։ Միտյան գնում է իր հայրենի կալվածք, իր մոր՝ Օլգա Պետրովնայի մոտ։ Գյուղում գտնվելու ընթացքում գլխավոր հերոսի մտքերը նվիրված են միայն սիրեցյալին։ Նա ամեն օր Կատյային կրքոտ նամակներ է ուղարկում, սակայն ի պատասխան ստանում է հազվագյուտ ու համառոտ նամակներ։ Ինչ-որ պահի նամակները դադարում են ստացվել և Միտյան գիտակցում է, որ սիրելիից լուրեր այլևս պետք չէ սպասել։

Գյուղապետը, որպեսզի ուրախացնի Միտյային, երիտասարդին ծանոթացնում է Ալյոնկայի հետ, որի հետ Միտյան հանդիպում է ունենում, որը հերոսի համար լիակատար հիասթափություն է, քանի որ նրա գիտակցության մեջ սերը հրաշալի և հոյակապ երևույթ է։

Մի երեկո երիտասարդը չի դիմանում իր սիրային տառապանքներին և ինքնասպանություն է գործում։

Գեղարվեստական առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր խնդիրներով և բովանդակությամբ «Միտյայի սերը» կարելի է համարել ավանդական հեքիաթ, որը հիմնված է հոգեբանական մոտիվների վրա։

Վիպակը բնութագրվում է իրադարձային լայն շրջանակով, ստեղծագործության մասերի փոխկապակցվածությամբ, որոնցից յուրաքանչյուրը դրվագ է, որը նշանակալի դեր է խաղում հերոսի ճակատագրում[2]։ Մեկ դրվագից մյուսին անցումները կատարվում են սահուն և չեն ստեղծում թերահավատության տպավորություն։ Սուր դրամատիկ գործողությունը բացահայտում է հերոսի բնավորությունը, որի կյանքի պատմությունը կազմում է ստեղծագործության սյուժեն։ Ստեղծագործությունն ունի մի քանի կերպարներ, բայց նրանք բոլորն էլ երկրորդ պլանում են, սյուժեն զարգանում է մի զգալի ժամանակահատվածում, որը թույլ է տալիս վերստեղծել գլխավոր հերոսի հոգեբանական աշխարհը։

Վիպակում հնարավոր է առանձնացնել երկու ժամանակաշրջան․ առաջինը Միտյայի կյանքն է Մոսկվայում, որտեղ գրեթե չկա բնության նկարագրությունը։ Երկրորդ շրջանը, որն ընդգրկում է ստեղծագործության մեծ մասը, սկսվում է Միտյայի՝ գյուղ գնալուց։ Այս մասում Միտյայի զգացմունքները, նրա հոգեկան ապրումները, անհանգստությունը ուղեկցվում են բնության վիճակի փոփոխությամբ[3]։

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сидорец Виталий Степанович ВЕРБОИДЫ В СТРУКТУРЕ И СЕМАНТИКЕ ХУДОЖЕСТВЕННОГО ТЕКСТА (на материале повести И. А. Бунина «Митина любовь») // Веснік Мазырскага дзяржаўнага педагагічнага ўніверсітэта імя І. П. Шамякіна. — 2010. — В. 2 (27). — ISSN 2218-0362.
  2. Ширванова Э.н О СИНТЕТИЧЕСКОМ ХАРАКТЕРЕ ЖАНРА ПОВЕСТИ И.А. БУНИНА "МИТИНА ЛЮБОВЬ" // Вестник Дагестанского государственного университета. Серия 2: Гуманитарные науки. — 2007. — В. 6. — ISSN 2542-0313.
  3. Чэнь Дайцай Тема любви и природы в повести «Митина любовь» // Достижения вузовской науки. — 2016. — В. 20.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]