Միստր Բին (մուլտսերիալ)
| Միստր Բին | |
|---|---|
| Տեսակ | անիմացիոն հեռուստասերիալներ |
| Ժանր | անիմացիոն սիթքոմ և կատակերգական հեռուստասերիալ |
| Հիմք | Միսթր Բին |
| Ստեղծող | Ռոուեն Ատկինսոն |
| Ձայնագրում | Ռոուեն Ատկինսոն, Sally Grace? և Matilda Ziegler? |
| Կերպարներ | Միսթր Բին |
| Պատմվածքի վայր | Լոնդոն |
| Հորինված երկիր | Միստր Բինի տիեզերք |
| Երաժշտություն | Հովարդ Գուդոլ |
| Երկիր | |
| Լեզու | անգլերեն[1] |
| Հեռուստաալիք | ITV1 |
| Եթերաշրջաններ | 4 |
| Սերիաների քանակ | 130 |
| Ընկերություն | Tiger Aspect Productions |
| Սերիայի տևողություն | 25 րոպե |
| mrbean.com(անգլ.) | |
«Միստր Բինի արկածները», անիմացիոն սերիալ Միստր Բինի արկածների մասին։ Առաջին անգամ մուլտսերիալը ցուցադրվել է 2002 թվականին Մեծ Բրիտանիայում` «ITV» հեռուստաալիքով։ 2014 թվականի հունվարին «ITV plc»-ը հայտնել է, որ այդ սերիաները կրկին եթեր են գնալու։ 4-րդ եթերաշրջանը հեռարձակվել է «CITV» ալիքով 2015 թվականի փետրվարից մինչև 2016 թվականի մարտը[2]։ Նոր` 5-րդ եթերաշրջանը, «CITV» ալիքով հեռարձակվում է 2019 թվականի ապրիլի 9-ից առ այսօր[3]։
Ռուսաստանում մուլտսերիալը հեռարձակվել է «Иллюзион+» և «2x2» հեռուստաալիքներով։ Այնուհետև սկսել է հեռարձակվել «Boomerang» հեռուստաալիքով։
Կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Միստր Բին, գլխավոր հերոսը, ֆիլմի համանուն կերպարը։
- Միսիս Վիքեթ, փնթփնթան տանտիրուհին, որի կողքին ապրում է Բինը։
- «Ցարապ», Միսիս Վիքեթի միաչքանի և չար կատուն։
- «Թեդի», թավշյա արջուկ և Միստր Բինի լավագույն ընկերը։
- «Ռելիանտ», դեմքը ցույց չի տրվել։ Երթևեկում է եռանիվ երկնագույն «Reliant Regal Supervan» փոխադրամիջոցով։ Սովորաբար Բինին հանդիպելիս թեքվում է մի կողմի վրա կամ մխրճվում ինչ-որ տեղ։
Ընդհանուր տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուլտսերիալի աշխատանքները տևել են շուրջ երկու տարի։ Սցենարը գրվել է Ռոբին Դրիսքոլի ղեկավարությամբ։ 2002 թվականին մուլտսերիալն առաջին անգամ հեռարձակվել է բրիտանական «ITV» հեռուստաալիքով։ Բինի որոշ երկրպագուներ թերահավատորեն են վերաբերել մուլտֆիլմին՝ պարզաբանելով, որ նկարված կերպարները չեն փոխարինի կենդանի մարդկանց։ Միաժամանակ մուլտսերիալը շատ է դուր եկել մանկական լսարանին, և մուլտսերիալում ավելացվել են նոր կերպարներ[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Fernsehserien.de (գերմ.)
- ↑ «Rowan Atkinson working on new animated Mr Bean series». British Comedy Guide. 2014 թ․ հունվարի 22. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 11-ին.
- ↑ «Toonhound - Mr Bean: The Animated Series». 2008 թ․ մայիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2018-10-03-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 19-ին.
- ↑ «Mr. Bean: The Animated Series». commonsensemedia.org.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- «Mr Bean: The Animated Series»-ը TV.com կայքում Արխիվացված 2020-02-22 Wayback Machine(անգլ.)
- Մուլտֆիլմի՝ առցանց դիտելու համար հասանելի 52 սերիա Միստր Բինի մասին
| ||||||