Միսաք Բաղդասարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Միսաք Բաղդասարյան
Ծնվել է1870
ԾննդավայրԵրզնկա (Բաղդադ)
Մահացել է1915
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
Ազգությունհայ
ԿրթությունՓարիզի համալսարան
Մասնագիտությունբժիշկ
ԱշխատավայրԿարինի հոսպիտալ


Միսաք Բաղդասարյան (1870, Երզնկա (Բաղդադ) - 1915), հայ բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1870 թվականին Կարինի նահանգի Երզնկայի գավառի կենտրոն Երզնկա քաղաքում (կամ Բաղդադում)։ Ավարտել է Երզնկայի ազգային վարժարանը և Կարինի Սանասարյան վարժարանը։ 1910 թվականի դեկտեմբերի 23-ին ավարտել է Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1910 թվականին վերադարձել է Երզնկա և աշխատել որպես բժիշկ։

1914 թվականին՝ Առա­ջին աշխարհամարտի սկզբին, զորակոչվել է օսմանյան բանակ և Կարինի հոսպիտալում ծառայել որպես զինվորական բժիշկ։ 1915 թվականին Կարինում ձերբակալվել է և բանտարկվել։ Այնուհետև Կարինից տեղահանված հայերի քարավանի հետ տարագրվել է դեպի Երզնկա և ճանապարհին սպանվել՝ 45 տարեկանում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
  • Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթոն, 1957։
  • Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
  • Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։