Միջանկյալ բառեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Միջանկյալ բառեր, բառակապակցություններ, նախադասություններ, նախադասության կազմի մեջ մտնող, սակայն քերականորեն նրան չկապված և նախադասության անդամ չհանդիսացող բառեր, բառակապակցություններ ու նախադասություններ։ Արտահայտում են՝

1․ խոսողի վերաբերմունքը հաղորդածի և իրականության հարաբերության նկատմամբ [(հաստատում, կասկած, ենթադրություն են)․ Նա, ըստ երևույթին (ամենայն հավանականությամբ, ինչպես երևում է), չի գալու]:

2․ տարբեր մտքերի դատողությունների միջև եղած տրամաբանական կապը (Այդ բանը, սակայն, ինձ զարմացրեց),

3․ վկայակոչում (Գոյականը, ինչպես հայտնի է, նյութական խոսքի մաս է։ Այսօր, ըստ նրա, ներկայացում չի լինելու):

4․ լրացուցիչ տեղեկություն, մեկնաբանություն, բացատրություն, ճշտում [(ներդրյալ բառեր, բառակապակցություններ, նախադասություններ) Աշոտը (իմ ընկերը) լավ անձնավորություն է, կամ Աշոտը (այսպես է ընկերոջս անունը) լավ անձնավորություն է]։ Միջանկյալ բառերը, բառակապակցությունները, նախադասությունները բուն նախադասության անդամներից առանձնանում են հատուկ հնչերանգով, որը գրավոր խոսքում արտահայտվում է ստորակետով ու փակագծով (փակագծով անջատվում են ներդրյալ բառերն ու նախադասությունները)։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 583 CC-BY-SA-icon-80x15.png