Միջազգային նեղուցներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միջազգային նեղուցներ, համաշխարհային ջրային ուղիների նշանակություն ունեցող այն նեղուցները, որոնք միացնում են բաց ծովերը։ Միջազգային նեղուցներ են Բոսֆորի և Դարդանելի, Ջիբրալթարի, Մագելանի, Սանգայի, Կորեական նեղուցները և այլն։ Ռեժիմի հիմքում դրված է բաց ծովերի ազատության սկզբունքը, ըստ որի բոլոր պետությունների առևտրական և ռազմական նավերի համար այդպիսի նեղուցներով նավարկությունն ազատ է։ Ներքին ծովը փակ կամ բաց ծովի հետ միացնող նեղուցների ռեժիմը կարգավորվում է այնպես, ինչպես ներքին ջրերի ռեժիմը (օրինակ, Կերչի նեղուցը)։ Հատուկ իրավական ռեժիմ է սահմանված փակ ծովերը բաց ծովերի հետ միացնող նեղուցների համար։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 580