Միշել Քինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միշել Քինգ
ԾննդավայրՀԱՀ[1]
Քաղաքացիություն Նոր Զելանդիա
ԿրթությունԱվստրալիայի կառավարման բարձրագույն դպրոց և Մեսի համալսարան (2005)[2][3]
Գիտական աստիճանարվեստների մագիստրոս[3] (2005)
Մասնագիտությունլրագրող և կանանց իրավունքների պաշտպան

Միշել Պենելոպե Քինգ (անգլ.՝ Michelle Penelope King, , ՀԱՀ[1]), հարավաֆրիկացի սպիտակամորթ լրագրող, գրող, կանանց իրավունքների ակտիվիստ և գենդերային հավասարության փաստաբան[4][5][6][7][8]։ 2019 թվականի դեկտեմբերից Քինգը եղել է Նեթֆլիքսի ներառման բաժնի տնօրենը, որը պատասխանատու է կորպորատիվ աշխատակիցների ընդգրկման և բազմազանության համար[9][10][11]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քինգն ընդունվել է Նոր Զելանդիայի Փալմերսթոն Նորթի Մեսի համալսարան և 2005 թվականին ավարտել այն մագիստրոսի կոչումով[12]։ 2008 թվականին Քինգն ավարտել է լրագրության ասպիրանտուրան Օքլենդի տեխնոլոգիական համալսարանում (AUT)[13][14]։ Քինգը շարունակել է իր ուսումը Ավստրալիայի կառավարման բարձրագույն դպրոցում, որտեղ 2013 թվականին մագիստրոսի կոչում է ստացել բիզնեսի կառավարման ոլորտում[15]։

Քինգն սկսել է իր լրագրողական գործունեությունը՝ կարդալով նորություններ Ջորջ ռադիոյի համար և որպես ազատ գրաֆիկով աշխատող (ֆրիլանսեր)՝ աշխատակցել Independent Financial Review-ին։ Այնուհետև շարունակել է իր աշխատանքը որպես Breakfast Business-ի լրագրող, ինչպես նաև որպես հեռուստատեսային թղթակից աշխատել Նոր Զելանդիայի ազգային լրատվական ծրագրի և Նոր Զելանդիայի ռադիոյի համար[15][16]։ Գրել է TIME, Huffington Post[17], Ֆորբս[18], Բլումբերգ[6][19] և Harvard Business Review[20] լրատվականների համար կազմակերպություններում սեռի և կանանց առաջխաղացման թեմաների շուրջ[21][22]։

Քինգը նաև մի շարք պաշտոններ է զբաղեցրել մարդկային ռեսուրսների և գենդերային հավասարության ոլորտում, աշխատել է ՄԱԿ-ի Կանանց գրասենյակում՝ հաղորդակցության, բազմազանության և ներառման ոլորտում[23][24][25]։ 2019 թվականին Women Tech Founders-ը՝ Չիկագոյում գործող կազմակերպությունը, որը նվիրված է տեխնոլոգիական ոլորտում կանանց առաջխաղացմանը, Քինգին շնորհել է 2019 թվականի Ոգեշնչող նորարար մրցանակը՝ ոլորտում իր ակնառու նվաճումների համար[26]։

Իր դոկտորական հետազոտության ընթացքում Քինգը բազմաթիվ հարցազրույցներ է անցկացրել գործադիր տնօրենների և կորպորատիվ ղեկավարների հետ։ Նրանք բացատրել են, որ ընկերություններն իրենց իդեալական աշխատակիցներից ակնկալում են երկար ժամեր աշխատանք, էքստրավերտ լինել և չունենալ որևէ սոցիալական կամ ընտանեկան պարտականություն։ Քինգն իմացել է, որ ընկերությունների աշխատանքային պայմանների մեծ մասը համապատասխանում է աշխատողների «արական, ագրեսիվ» տեսակներին և ավելի հարմար է սպիտակ հետերոսեքսուալ տղամարդկանց, քան կանանց կամ փոքրամասնությունների համար։ Արդյունքում նա թողարկել է «the Fix» ռադիոփոդքաստը, որը լուսաբանում է գենդերային անհավասարությունը կորպորատիվ բիզնես մշակույթում և նաև բացատրում, թե ինչպես հաղթահարել տարբեր խոչընդոտները աշխատավայրում[27]։ Ավելի ուշ նա նույն թեմայով գրել է «Արդյունավետությունը, որը հաղթահարում է անտեսանելի խոչընդոտները, որոնք խանգարում են կանանց աշխատանքին» գիրքը[8][19][28][29], որը «Կանայք/փոքրամասնությունները բիզնեսում» անվանակարգում արժանացել է Axiom Business Book Silver մրցանակին[30]։

Քինգը հանդիսանում է Girl Up-ի խորհրդատվական խորհրդի անդամ՝ Վաշինգտոնում հիմնված հիմնադրամ, որը ստեղծվել է Միացյալ ազգերի կազմակերպության կողմից[31]։

Նա այժմ Քրենֆիլդի կառավարման դպրոցում իրականացնում է կազմակերպման և գենդերային ոլորտում իր դոկտորական աշխատանքը[26]։

Գիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • King, M. P. (2020). The fix: Overcome the invisible barriers that are holding women back at work. S.l.: Simon & Schuster.[32]

Ընտրյալ մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Women are better leaders. The pandemic proves it., CNN Business, 2020, մայիսի 5[33]
  • Julia Gillard, Australia’s First Female Prime Minister On Leadership, Education And The Misogyny Speech, Forbes, 2019, սեպտեմբերի 17[34]
  • Women Hit A Glass Ceiling Early In Their Careers, Here's How To Break It, Ֆորբս, 2018, դեկտեմբերի 5[35]
  • Is Office Politics a White Man’s Game? by Michelle King, David Denyer and Emma Parry, Harvard Business Review, 2018, սեպտեմբերի 12[36]
  • We need to stop fixing women and start fixing workplaces by Michelle King, Evoke.org, 2019, հոկտեմբերի 10[37]
  • Building a Better Workplace: Business Books 2019-2020 by Daniel Lefferts, Publishers Weekly, 2019, նոյեմբերի 22[38]
  • #MeToo’s Legacy by Nicole Torres, Harvard Business Review, January-February 2020[39]
  • HBR Podcast: Gender Equality Issues by Daniel Lefferts, Harvard Business Review: Dear HBR Podcast - Episode 51, 2019, դեկտեմբերի 26[40]
  • IHRSA: Club Business International by Craig R. Waters, 2020 փետրվար[41]
  • Axiom Business Book Awards - 2020 Axiom Business Book Awards - 2020[42]
  • Like them or not, Elizabeth Warren and Amy Klobuchar represent the future of leadership by Michelle King, Salon.com, 2020, փետրվարի 21[43]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://www.linkedin.com/in/michellepking/
  2. King M. P. Is emotional intelligence a mediator or moderator of the stress process?Massey Research Online, 2005.
  3. 3,0 3,1 http://hdl.handle.net/10179/10098
  4. Inc: Why leaders should focus on fixing their companies before asking women to make changes
  5. Harvard Business Review: #MeToo’s Legacy
  6. 6,0 6,1 Bloomberg: Know the barriers women and minorities face at work, says Inclusion expert
  7. Yahoo Finance: Know the Barriers Women and Minorities Face at Work, Says Inclusion Expert
  8. 8,0 8,1 C-Span: After Words with Michelle King
  9. Fortune: Leaders need to ‘disrupt their denial’ to get diversity and inclusion right
  10. Economist: Women still face barriers in the workplace
  11. Politics and Prose: The Fix: Overcome the Invisible Barriers That Are Holding Women Back at Work
  12. King, Michelle (2005). Is emotional intelligence a mediator or moderator of the stress process? (Masters thesis). Massey Research Online, Massey University. hdl:10179/10098.
  13. «Insight AUT: Alumni and Friends 2020». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 7-ին.
  14. «Breaking invisible gender barriers through storytelling - Insight Magazine - AUT». insight.aut.ac.nz. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 1-ին.
  15. 15,0 15,1 TV New Zealand: Michelle King
  16. King's Linkedin Profile
  17. Huffpost: Michelle King
  18. Forbes for Women: Michelle King
  19. 19,0 19,1 Netflix Director of Inclusion Says Women Should Realize How Incredible They Are
  20. HBR Podcast: How Workplaces — Not Women — Need to Change to Improve Equality
  21. Nooklyn: TedX Bushwick Women
  22. Scoop: Looking Back: What Did The Dalai Lama Leave Us?
  23. Fortune: Leaders need to ‘disrupt their denial’ to get diversity and inclusion right
  24. Cheddar: Invisible Barriers Women Face at Work
  25. Business Insider: Gender expert — and director of inclusion at Netflix — says office politics work only for men. To fix things, let's all start 'spending our privilege' in smarter ways
  26. 26,0 26,1 Cranfield University
  27. Apple Podcast Preview: The Fix with Michelle King
  28. Union Journal City News: Not getting ahead at work? It’s not YOU – It’s men!
  29. Ideas. Ted.com: One invisible barrier holding back women at work: the conformity bind
  30. Axiom Business Book Awards: AXIOM BUSINESS BOOK AWARDS 2020 RESULTS
  31. Girl Up: Meet our squad
  32. King, Michelle P (2020). The fix: overcome the invisible barriers that are holding women back at work (English). S.l.: SIMON & SCHUSTER LTD. ISBN 978-1-4711-9304-0. OCLC 1152861634.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  33. «Women are better leaders. The pandemic proves it». CNN.
  34. Forbes: Julia Gillard, Australia’s First Female Prime Minister On Leadership, Education And The Misogyny Speech (September 17, 2019)
  35. Forbes: Women Hit A Glass Ceiling Early In Their Careers, Here's How To Break It (Dec 5, 2018)
  36. HBR: Is Office Politics a White Man’s Game?
  37. We need to stop fixing women and start fixing workplaces
  38. Building a Better Workplace: Business Books 2019-2020
  39. #MeToo’s Legacy
  40. HBR Podcast: Gender Equality Issues
  41. «IHRSA: Club Business International». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 7-ին.
  42. Axiom Business Book Awards - 2020
  43. Like them or not, Elizabeth Warren and Amy Klobuchar represent the future of leadership