Միշել Լոտիտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միշել Լոտիտո
Ծնվել էհունիսի 16, 1950(1950-06-16)[1]
ԾննդավայրVillard-Bonnot[1]
Մահացել էապրիլի 17, 2006(2006-04-17)[1] (55 տարեկան)
Մահվան վայրԳրենոբլ, Ֆրանսիա[1]
ԳերեզմանSaint Roch Cemetery
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունentertainer և օդաչու

Միշել Լոտիտո (ֆրանսերեն արտասանութամբ՝ ​ հունիսի 16, 1950(1950-06-16)[1], Villard-Bonnot[1] - ապրիլի 17, 2006(2006-04-17)[1], Գրենոբլ, Ֆրանսիա[1][2]), Գրենոբլում ծնված ֆրանսիացի շոումեն, զվարճացնող, հայտնի է որպես «Monsieur «Mouth» Mangetout» («Պարոն Ամենակեր») իր՝ դիտավորյալ անմարսելի առարկաներ ուտելու սովորության համար։ Այս անսովոր դիետան նա սկսել է 9 տարեկանից[3]։

Ժամանց[խմբագրել | խմբագրել կոդը]

Cessna 150, ամենահայտնի իրերից մեկը, որ Լոտիտոն կերել է իր կյանքի ընթացքում:

Միշել Լոտիտոն սկսել է անսովոր նյութ ուտել 9 տարեկանից[4] և 1966 թվականից սկսած՝ մոտ 16 տարեկանում սկսեց հրապարակային ելույթներ ունենալ։ Նա ուներ ուտելու խանգարում՝ պիկա, որը հոգեբանական խանգարում է, որը բնութագրվում է հիմնականում ոչ ուտելի իրերի նկատմամբ ախորժակով և դրանք ուտելու կարողությամբ։ Բժիշկները պարզել են, որ Լոտիտոն նաև հաստ լորձաթաղանթ ուներ ստամոքսի և աղիների մեջ, ինչը թույլ էր տալիս սուր մետաղ ուտել՝ առանց վնասվածքների[5]։ Լոտիտոյի ստամոքսն արտադրում էր մարսողական այնպիսի հյութեր, որոնք արտասովոր հզոր էին, ինչը նշանակում է, որ նա կարող էր մարսել անսովոր նյութերը։ Այնուամենայնիվ, դա նաև նշանակում էր, որ նա դժվարությամբ էր մարսում փափուկ կերակուրները, ինչպիսիք են բանանը և պինդ եփած ձուն[6]։ Լոտիտոն իր շոուների ժամանակ ուտում էր մետաղ, ապակի, կաուչուկ և այլ նյութեր։ Նա ապամոնտաժել, կերել և մարսել է այնպիսի իրեր, ինչպիսիք են հեծանիվներ, առևտրի սայլակներ, հեռուստացույցներ, մահճակալներ և Cessna 150[7]։ Cessna 150-ը ուտելու համար նրանից պահանջվել է մոտ երկու տարի՝ 1978-ից 1980 թվականները։ Լոտիտոն պնդում է, որ վատ չի զգացել թունավոր նյութերի ուտելուց։ Ելույթ ունենալիս նա օրական ընդունում էր մոտավորապես 1 կիլոգրամ տարբեր նյութեր՝ դրանից առաջ խմելով զգալի քանակությամբ ջուր[8]։ Ենթադրվում է, որ 1959-ից 1997 թվականներին Լոտիտոն «կերել է» մոտ ինը տոննա մետաղ[9]։ Այս ամբողջ մետաղն ուտելու Լոտիտոյի մեթոդն այն էր, որ նախքան ուտելն այն մանր կտորների էր բաժանում։ Այնուհետև նա հանքային յուղ է խմել և շարունակել ջուր խմել՝ կուլ տալով մետաղի կտորտանքը։ Սա թույլ է տվել նրան կուլ տալ մետաղը՝ չվնասելով կոկորդը։ Լոտիտոն իր անսովոր սննդակարգի արդյունքում մարսողական խնդիրներ չի ունեցել[10][11][12]։ 2022 թվականին Snopes.com փաստեր ստուգող վեբ կայքի Մեդիսոն Դափկևիչը հետաքննել է Լոտիտոյի պնդումը, որ նա կերել է մի ամբողջ ինքնաթիռ։ Նա եզրակացրեց, որ թեև Լոտիտոյի կողմից անսովոր առարկաներ օգտագործելու մասին բազմաթիվ պատմություններ կան, և որ նա «շատ հավանական է», որպես պրոֆեսիոնալ զվարճացնող բեմում կերել է այդպիսի առարկաներ, նա չի կարողացել հաստատել, որ Լոտիտոն կերել է մի ամբողջ ինքնաթիռ կամ նույնիսկ դրա մի մասը[13]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոտիտոն Գինեսի ռեկորդների գրքում «ամենատարօրինակ դիետայի» ռեկորդակիր է։ Նրան շնորհվել է Գինեսի արույրե հուշատախտակ՝ ի հիշատակ իր կարողությունների, սակայն նա իր մրցանակը կերել է[4][2]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լոտիտոն մահացել է 2007 թվականի հունիսի 25-ին, բնական մահով, 57 տարեկան հասակում[2][12]։ Թաղված է հայրենի Գրենոբլում։

Անսովոր իրեր, որ Լոտիտոն կերել է[խմբագրել | խմբագրել կոդը]

Առնվազն այսքան առարկաներ Լոտիտոն կերել է իր կյանքի ընթացքում[4][9]

  • 45 դռների ծխնիներ
  • 18 հեծանիվ
  • 15 գնումների զամբյուղ
  • 7 հեռուստացույց
  • 6 ջահ
  • 2 մահճակալ
  • 1 զույգ դահուկ
  • 1 համակարգիչ
  • «Ձգողականություն ըստ Մինսերի» գրքի 1 օրինակ
  • 1 Cessna 150 թեթև ինքնաթիռ
  • 500 մետր պողպատե շղթա (միանգամից)
  • 1 դագաղ (բռնակներով)
  • 1 Գինեսի արույրե մրցանակ
  • Ածելիների և պտուտակների տեսականի

Ժողովրդական մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մարդ, որը կերավ Boeing 747» (200 թվական) Բեն Շերվուդի դեբյուտային վեպն է։ Այն պատմում է «Ռեկորդների գրքի» ռեկորդակրի մասին, ով հայտնաբերում է, որ մի ֆերմեր փորձում է սիրաշահել կնոջը՝ աստիճանաբար ուտելով Boeing 747-ը[14][15]։ Վեպը մեծապես ոգեշնչված է «Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքից». Շերվուդը հեռախոսով հարցազրույց է վերցրել Լոտիտոյից՝ իր հետազոտության շրջանակներում[7][13]։
  • «Ինչպես ուտել ինքնաթիռը» (2016 թվական) պատկերագիրք է, որը հիմնված է Լոտիտոյի ելույթների վրա։ Գրվել է Փիթեր Փիրսոնի կողմից և նկարազարդվել Միրչա Կատուսանուի կողմից[16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 https://deces.matchid.io/id/HKFTgNFRjb7a
  2. 2,0 2,1 2,2 «death file». deches.matchid.io (ֆրանսերեն). Republique Francaise. 2006. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 22. Վերցված է 2022 թ․ հուլիսի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  3. «Man eats 15 pounds of bicycle». The Leader-Post. 1978 թ․ սեպտեմբերի 7.
  4. 4,0 4,1 4,2 John Curra (2013 թ․ ապրիլի 16). The Relativity of Deviance. SAGE Publications. էջ 78. ISBN 978-1-4833-2120-2.
  5. Lorenzo, Tom (2012 թ․ հոկտեմբերի 1). «Michel Lotito: The Man Who Ate An Airplane And Everything Else». CBS. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 6-ին.
  6. "Michel Lotito" (video). ABC International. YouTube. 2018.
  7. 7,0 7,1 Barron, James; Nagourney, Adam (2000 թ․ օգոստոսի 30). «Not Half Bad With Ketchup». The New York Times. էջ B2.
  8. Tiede, Tom (1980 թ․ փետրվարի 4). «Prodigies bag big bucks by going pro». The Madison Courier.
  9. 9,0 9,1 «Weird world records: bizarre entries in the Guinness Book of World Records». The Telegraph. 2008 թ․ սեպտեմբերի 17.
  10. Doug Mayer; Val Stori & Tod von Jahnes (2011 թ․ օգոստոսի 2). You Don't Know Sh*t. New York: St. Martin's Press. էջ 40. ISBN 978-0-312-64990-6.
  11. Miles Kelly Publishing (2006). Ripley's Believe it or Not: Arts & Entertainment. Ripley Entertainment, Inc. ISBN 978-1893951150.
  12. 12,0 12,1 «The Man Who Ate An Airplane Piece By Piece». Ripley's Believe It or Not!. 2019 թ․ ապրիլի 2. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2021 թ․ հունիսի 6-ին.
  13. 13,0 13,1 Dapcevich, Madison (2022 թ․ մարտի 7). «Meet Michel Lotito, the Man Who Ate an Entire Airplane ... or So He Claimed». Snopes. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 11-ին.
  14. «THE MAN WHO ATE THE 747». Kirkus Reviews. 2000 թ․ հուլիսի 1. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 11-ին.
  15. «The Man Who Ate the 747». Publishers Weekly. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 11-ին.
  16. «HOW TO EAT AN AIRPLANE». Kirkus Reviews. 2016 թ․ փետրվարի 15. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 11-ին.