Մինաս Կարապետյան
Ծնվել է | 1867 |
---|---|
Ծննդավայր | Կեմերեկ, Սեբաստիայի նահանգ |
Մահացել է | 1916 |
Մահվան վայր | Դեյր-էլ-Զորի |
Մահվան պատճառ | Հայոց ցեղասպանություն |
Ազգություն | հայ |
Կրթություն | Կեմերեկի ազգային վարժարան Չիկագոյի բժշկական համալսարան |
Մասնագիտություն | բժիշկ |
Կոչում | կապիտան |
Մինաս Կարապետյան (1867, Կեմերեկ, Սեբաստիայի նահանգ - 1916), հայ բժիշկ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1867 թ., Սեբաստիայի նահանգի Կեմերեկ քաղաքում։ Նախնական կրթությունն ստացել է Կեմերեկի ազգային վարժարանում։ Քաջալերվելով Չիկագոյում հաստատված ազգականներով, մեկնել է ԱՄՆ։ Նյութական մեծ դժվարություններ կրելուց հետո ընդունվել է Չիկագոյի բժշկական համալսարան։ Ուսումնառության ավարտին բժշկի վկայականով վերադարձել է Կեմերեկ՝ ծնողների մոտ, ամուսնացել և երեխաներ ունեցել։ Եղել է հայ և թուրք հասարակայնությունից հարգված բժիշկ։
Կաստեմունիի նահանգի Քյուրե քաղաքի թաղապետական բժիշկ է աշխատել։ 1915 թվականին Մեծ Եղեռնի ժամանակ ընտանիքի հետ բռնի տարագրվել է Դեյր-էլ-Զորի անապատները։ 1916 թվականին ընտանիքի հետ միասին զոհվել է Դեյր-էլ-Զորի ահավոր ջարդերի ժամանակ։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Մեզպուրեան Արթօ, Հայ եւ ծագումով հայ բժիշկներ. Այբուբենական համառօտ անուանացանկ (1688-1940), Իսթանպուլ, 1940։
- Կարոյեան Գասպար, Մեծ Եղեռնի նահատակ հայ բժիշկները (անոնց պատգամները), Պոսթոն, 1957։
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։