Մինաս Կամսարական

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մինաս Կամսարական
Ծնվել էանհայտ[1]
Մահացել էանհայտ[1]
Մասնագիտությունտոմարագետ

Մինաս Կամսարական (Մինաս Երևանցի, ծննդյան և մահվան թվականներն անհայտ են), XIX դարի տոմարագետ։ 1801 թվականին կազմել է «Լուսավորիչ» տոմարը, որի տարեսկիզբ է ընդունվում «Քրիստոսի ծննդյան օրը»՝ հունվարի 6-ը։ Ամսանունները հայկական հեթանոսական տոմարինն են (Հայկական օրացույց)։ Նահանջ տարվա լրացուցիչ օրն ավելացվում է հոռի ամսվա վերջում։ «Լուսավորիչ» և հուլյան տոմարի ամսանունները գտնվում են հետևյալ համապատասխանության մեջ․

Նավասարդի 1 Հունվարի 6
Հոռիի 1 Փետրվարի 1
Սահմիի 1 Մարտի 3
Տրեի 1 Ապրիլի 2
Քաղոցի 1 Մայիսի 2
Արացի 1 Հունիսի 2
Մեհեկանի 1 Հուլիսի 2
Արեգի 1 Օգոստոսի 2
Ահեկանի 1 Սեպտեմբերի 1
Մարերիի 1 Հոկտեմբերի 2
Մարգացի 1 Նոյեմբերի1
Հրոտիցի 1 Դեկտեմբերի 2
Ավելյացի 1 Հունվարի 1
Տարեթվերը հաշվվում են հիմնականում ըստ «Քրիստոսի ծննդյան թվականի («Փրկչական թվական»), որոշ դեպքերում՝ ըստ «Խաչելության թվականի» (33)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.)Երևան: 1981. — հատոր 7. — էջ 554.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 554