Մինաս Թյուլպենտճյան
Արտաքին տեսք
Ծնվել է | 1870 |
---|---|
Ծննդավայր | Ադափազար, Թուրքիա |
Մահացել է | 1915 |
Մահվան վայր | Հալեպ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետ |
Մասնագիտություն | բժիշկ |
Աշխատավայր | Բաղդադում տեղակայված զորաբանակի զինվորական բժիշկ |
Մինաս Թյուլպենտճյան (1870, Ադափազար, Թուրքիա - 1915, Հալեպ), հայ բժիշկ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինաս Թյուլպենտճյանը ծնվել է 1870 թվականին, Բրուսայի նահանգի Ադաբազար քաղաքում։ 1901 թվականի հունիսի 27-ին ավարտել է Փարիզի համալսարանի բժշկական ֆակուլտետը։
1908 թվականին եղել է Ադաբազարի Կրթասիրաց ընկերության անդամ։
1914 թվականին, Առաջին աշխարհամարտի ժամանակ զորակոչվել է օսմանյան բանակ և Բաղդադում տեղակայված զորաբանակում զինվորական բժիշկ ծառայել։
1915 թվականի հուլիսի 4-ին, սպանվել է ռազմաճակատում կամ 1916 թվականին մահացել ժանտախտից՝ Հալեպում՝ 45 տարեկանում։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայ բժշկութեան տուած զոհերը, ցուցակագրուած վաւերական փաստերով, Կ. Պոլիս, 1919։
- Յուշամատեան Մեծ Եղեռնի (1915-1965), պատրաստեց Գերսամ Ահարոնեան, Պէյրութ, 1965։
- Թէոդիկ, Յուշարձան նահատակ մտաւորականութեան, Բ. տպագրութիւն, Երեւան, ապրիլ 24, 1985։
- Ատաշ Ադնան, 20-րդ դարի նահատակ եղած բժիշկները (թուրքերեն), Թուրքիա, 1997։
- Յարման Արսեն, Հայերը օսմանյան առողջապահության ծառայության մեջ և պատմություն սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի (թուրքերեն), Ստամբուլ, 2001։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։