Մինաս Ավետիսյան փողոց (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մինաս Ավետիսյան
ՔաղաքԵրևան Երևան
Համայնք(ներ)Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան
Երկարություն880
ՍկիզբԿարապետ Ուլնեցու փողոց
ԱվարտԳոգոլի փողոց

Մինաս Ավետիսյան փողոց, փողոց Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Անվանակոչվել է հայ նշանավոր գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի պատվին։

Տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինաս Ավետիսյան փողոցն ընդգրկում է նախկին Գաստելլոյի 4-րդ փողոցը և Նորաշխարհյան փողոցի (խորհրդային տարիներին՝ Կլարա Ցետկինի փողոց) թիվ 70-86 և նորակառույց բնակելի շենքերը։ Սկսվում է Կարապետ Ուլնեցու փողոցից, ձգվում հարավարևելյան ուղղությամբ, հատում Դրոյի փողոցը և հասնում Գոգոլի փողոցի վերջնամաս (նախկին «Ալմաստ» գործարանի մոտակայք)[1]։ Երկարությունը 880 մետր է։

Հատվող փողոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշանակալի օբյեկտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հրանտ Դինքի անվան թիվ 44 հիմնական դպրոց (թիվ 89 շենք)
  • Քանաքեռ-Զեյթուն համայնքի շախմատի մանկապատանեկան մարզադպրոց (թիվ 89 շենք)
  • Թիվ 156 մսուր-մանկապարտեզ (թիվ 4/2 շենք)
  • Թիվ 162 մսուր-մանկապարտեզ (թիվ 20 շենք)[2]

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Երևան քաղաքի հասցեների տեղեկատու, Երևան, 1983, էջեր 369-506, Երևան քաղաքի փողոցների անվանումները
  2. «Մինաս Ավետիսյան փողոցի նշանակալի օբյեկտների ցանկը «Սփյուռ» տեղեկատվական համակարգում». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 24-ին.