Միմուլյուս վագրա-խոշորածաղիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միմուլյուս վագրա-խոշորածաղիկ
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Ընտանիք Խլածաղկազգիներ
Ցեղ Միմուլյուս
Տեսակ Միմուլյուս վագրա-խոշորածաղիկ
Լատիներեն անվանում
Mimulus tigrinus grandiflorus


Միմուլյուս վագրա-խոշորածաղիկ, միամյա խոտաբույս է՝ մինչև 30 սմ բարձրությամբ, փխրուն ցողունով։ Խողովակավոր ծաղիկներն ունեն երկշուրթ ծռվածք։ Դրանք կազմած են միաձույլ 5—6 բաժակաթերթիկներից, որոնց գագաթները ազատ են 5 անհավասար չափի պսակաթերթիկներից։ Գույնը դեղին է՝ մուգ դարչնագույն, անհավասար, ձուլված կամ առանձին բծերով ծածկված։ Այստեղից էլ ստացել է իր «վագրային» անվանումը։ Հայրենիքը Հարավային Ամերիկան է։ Պատկանում է խլածաղկազգիների ընտանիքին։ Վաղ ծաղկող միամյաների թվին է պատկանում։ Ծաղկումը առատ է, հավասարաչափ և բավականին երկարատև (մինչև հոկտեմբեր)։ Սերմերը ցանում են ապրիլի սկզբին տաք կամ կիսատաք ջերմոցներում։ Բաց գրունտ են տեղափոխում մայիսի վերջերին (Արարատյան դաշտի պայմաններում՝ մայիսի առաջին տասնօրյակում)։ Աճման պայմանների նկատմամբ քչապահանջ բույս է։ Լավ է աճում խոնավ հողերում։ Առատորեն ծաղկում է ինչպես բաց, արևոտ վայրերում, այնպես էլ ստվերի տակ։ Խիստ յուրահատուկ, խայտաբղետ ծաղիկները առանձնապես աչքի չեն ընկնում վառ նրբերանգներով՝ միքսբորդերներում և ծաղկային օջախներում տնկելու համար։ Առանձնապես բարձր է գնահատվում միմուլյուսի բուրումնավետ տեսակը (միմուլյուս մուսկուսյան)[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լ․Վ․Հարությունյան,Քո շրջապատի ծաղիկները,Երևան,«Արևիկ»հրատարակչությու,1987